12:46 31.12.2018
ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել Սիրիայի տարածքից այդ երկրի զորքերի դուրսբերման գործընթացում դադար վերցնել, հայտնում է Washington Examiner-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է սենատոր Լինդսի Գրեմը՝ այն բանից հետո, երբ հանդիպում է ունեցել Թրամփի հետ:
«Նախագահի և (Գլխավոր շտաբի նախագահ Ջոզեֆ-խմբ.) Դանֆորդի հետ հանդիպումից հետո ես երբեք ավելի լավ չեմ զգացել մեր բռնած ուղու առումով», – ասել է Գրեմը:
Նա հույս է հայտնել, որ համատեղ քննարկումների արդյունքում հնարավոր է հասնել այնպիսի լուծումների, որոնք կբացառեն Սիրիայում իրավիճակի թեժացումը և թուրքական ու քրդական ուժերի բախումը, ինչպես նաև կխոչընդոտեն այն իրավիճակի հաստատմանը, որում Իրանը հաղթանակած դուրս կգա:
«Կարծում եմ, որ որ մենք այդ գործընթացը խելացի ձևով կդանդաղեցնանք: Մենք այժմ դադար ենք վերցրել, երբ պետք է վերագնահատենք, թե ինչ ճանապարհով պետք է հասնենք նախագահի նպատակին», – ասել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայի տարածքից ամերիկայն զորքերի դուրսբերման գործընթացի մեկնարկի մասին: Միևնույն ժամանակ, նա հայտարարել էր Սիրիայի տարածքում դեռևս որոշ օջախներ ունեցող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին:
Թրամփի հայտարարությունը կարճ ժամանակ անց քննադատվել էր որոշ կառույցների ու անձանց կողմից: Մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն անվանել էր «դաշույնի հարված թիկունքին»:
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...
19:03 09.08.2025
«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարելՄիլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...
18:42 09.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...
18:23 09.08.2025
Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանըԻրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...
18:18 09.08.2025
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...