Ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել էին նոր պահանջներ ներկայացնել. Վահան Կոստանյանը՝ ԱԺ խորհրդի նիստի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել էին նոր պահանջներ ներկայացնել. Վահան Կոստանյանը՝ ԱԺ խորհրդի նիստի մասին

17:10 06.02.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «երեկ տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստի մասին»: Նա, մասնավորապես, նշել է.

«Օրակարգում էր ընդգրկված խորհրդարանական վեհաժողովների (բացի ԵԽԽՎ-ից և Եվրանեսթից, որոնք հաստատված էին ավելի վաղ) պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը:

Խորհրդի նախորդ նիստում, երբ քննարկվում էր Եվրանեսթում հայկական պատվիրակության հարցը, պատվիրակության համամասնության հարցի վերաբերյալ մեծամասնությունը հայտարարել էր ԱԺ-ում ուժերի համամասնությունը որպես սկզբունք ընդունելու մասին իր դիրքորոշումը, ինչն ամրագրված է եղել նաև նախորդ գումարման ԱԺ խորհրդի որոշումներում: Նման պարագայում ստացվում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ներկայացված չեն լինում մի պարագայում ԼՀԿ-ն, մյուս դեպքում՝ ԲՀԿ-ն:

ԱԺ նախագահն առաջարկեց պատվիրակություններում ուժերի համամասնորեն ներկայացվածության սկզբունքին զուգահեռ այս 2 ԽՎ-ների պարագայում որդեգրել բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացվածությունը որպես սկզբունք:

Ընդմիջումից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստ են ընդունել ԱԺ նախագահի առաջարկը, եթե բոլոր ԽՎ-երի պատվիրակությունների կազմերի հաստատման քվեարկությունը հաստատվի կոնսեսուսով և ըստ էության 1-ական քվոտա զիջել ընդդիմությանը: Սակայն պարզվեց, որ ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել են նոր պահանջներ ներկայացնել, և, ի վերջո, մինչ քվեարկությունը կար «կոնսեսուս մինուս 1» պատկերը, և մեծամասնությունը, կարծում եմ, արդարացիորեն քվեարկեց ըստ նախնական սկզբունքի՝ այն է բոլոր պատվիրակությունների պարագայում համամասնությունը ընդունելով որպես միակ սկզբունք:

Հիմա հարց: Իսկ ո՞ր ուժն էր դեմ կոնսեսուսին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

BACK_TO_TOP