17:49 24.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հնչած քննադատությանը, թե «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ»: Նա նշեց՝ ենթադրում է, որ «դավադիր պատերազմի վերաբերյալ» վարչապետի խոսքին են արձագանքում, ապա ընդգծեց՝ այդ խոսքը փոքր-ինչ մանիպուլացվեց, որովհետև վարչապետը շեշտեց՝ նախընտրական շրջանից սկսած՝ հնչում են կոչեր, անգամ այն, թե չեն հասկանում՝ ինչու Ադրբեջանն այս խառնակ իրավիճակում չի հարձակվում Հայաստանի վրա:
«Երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, սկսեցին պտտվել անհասկանալի լուրեր, թե՝ ա՛յ, Փաշինյանն ազատվում է պատասխանատվությունից, պատրաստվում է ձեռք քաշել Արցախից: Իրականում, վերջին շրջանում մենք ունենք բավական հետաքրքիր զարգացումներ Արցախյան ճակատում: Ադրբեջանը տարիներ շարունակ ռազմական սպառնալիքը մեր դեմ էր օգտագործում և չհարձակվելու հանգամանքը փորձում էր մեզ ներկայացնել որպես կարևոր զիջում»,- ասաց նա:
Հայրապետյանն ընդգծեց՝ վերջին շրջանում բանակում կատարվում են բարեփոխումներ՝ հագուստն է փոխվել, ուտելիքը, իրավիճակ, այսինքն՝ ոչ միայն զենք-զինամթերքի առումով, այլև հենց բուն բանակային բարեփոխումները: Նրա խոսքերով՝ այդ ամենն արվում է, որպեսզի բանակը, որ մեր անվտանգության երաշխավորն է, պատրաստ լինի ցանկացած զարգացումների: Ըստ պատգամավորի՝ դրան ի պատասխան տեսնում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է փոքր-ինչ հետ քաշվել իր ատելության խոսքից:
«Այո՛, անցկացվում են զորավարժություններ, և ես միշտ ասել ու շարունակելու եմ ասել, որ չեմ հավատում Ադրբեջանի խաղաղասիրական բնույթին՝ ճանաչելով այդ պետության վարքագիծը տարիներ շարունակ, բայց այն, որ այսօր Ադրբեջանը չի կարողանում իրեն դրսևորել այլ կերպ, չի կարողանում շարունակել իր նախկին ագրեսիվ կեցվածքը, դա փաստ է: Ասեմ, որ Ադրբեջանի ներսում կան ընդդիմադիր ուժեր, որ ասում են՝ իրենք վերջնականապես կորցնում են Արցախը, որովհետև Հայաստանը ժողովրդավար է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Եվ այս պայքարում Հայաստանը հաղթում է»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ միջազգային հարթակներում կառավարության դիրքորոշումը միանգամայն ընկալելի է, ու փոխանակ ինչ-որ բուն լուծումներ քննարկելու՝ այսօր հասնում են այն իրավիճակին, որ ասում ենք՝ նախ պետք է առողջացնել մթնոլորտը, երկրորդ՝ պետք է վերականգնել լիարժեք բանակցային ֆորմատը, ու այսօր ադրբեջանական արտաքին գործերի այդ «ճակատը» դուրս է եկել այդ թեզի դեմ պաշտպանության՝ տարբեր հարթակներում, սակայն հայկական կողմը բավական փաստարկված է խոսում:
«Այս իրավիճակում, որ վերջին տարիների զարգացումների համեմատ՝ ապրիլից հետո, ամեն ինչից հետո, բավական դրական է, փոխանակ քաղաքական ուժերը հստակ արձանագրեն, որ անկախ տարաձայնություններից՝ Արցախյան հարցում կանգնելու են Փաշինյանի կողքին և սատարելու են, փորձում են ջախջախել ներսի այն թեզերը, որոնք դրսում հնչելու են, հասկանալի են, և որոնք մենք շարունակելու ենք առաջ տանել: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է դա արվում, չէ՞ որ խոսքը ոչ թե Փաշինյանի կամ մեր իշխանության մասին է, այլ ՀՀ և Արցախի հանրապետության անվտանգության»,- ասաց պատգամավորը:
Հայրապետյանը նկատեց՝ նույն Արցախի բնակչության համար էլ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին, ու խնդիրն առավելապես այն է, թե ինչու էինք մենք անպատրաստ: Նա շեշտեց՝ հասկանալի է, որ հարցերը ցավոտ են, խնդրահարույց են, անվտանգության հետ են կապված, սակայն վստահեցրեց՝ կան հարցեր, որոնք կմնան փակ, կքննվեն փակ ռեժիմով, և այդ հարցի քննարկումը հատուկ տրվել է պաշտպանության հանձնաժողովին:
Պատգամավորի գնահատմամբ՝ գործող կառավարությունը ՀՀ առաջին ղեկավարությունն է, որ չի խոսում զիջումներից ու ասում է՝ չի խոսելու զիջումներից, մինչև Ադրբեջանը չխոսի՝ դրանով բարդ իրավիճակի մեջ դնելով Ադրբեջանին:
«Իրականում, եթե մարդիկ որևէ խնդիր չունեն այդ համակարգի հետ կապված, մտահոգվելու ոչ մի առիթ չունեն: Խնդիրն այդ կոռուպցիոն սխեմաների բացահայտումն է: Ես կարծում եմ՝ հանրության մեջ իսկապես այդ պահանջը կա՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Հասարակությունն ունի հարցեր, և որպեսզի իրենց ավելի պաշտպանված զգան, պետք է իմանան, որ եթե կան մարդիկ կամ, այսպես ասած, կոռուպցիոն սխեմաներ, որոնց պատճառով մենք շատ ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվել Ապրիլյանում, և ունեցել ենք զոհեր, ապա պետք է բացահայտվեն, և համապատասխան մարդիկ պետք է պատժվեն: Չեմ հասկանում՝ ինչու են դրանից վախենում, եթե պատճառ չունեն վախենալու: Նման դեպքերի բացահայտումը միտված է կրկնությունը բացառելուն»,- նշեց նա:
ՀՅԴ-ի՝ իշխանությանն ուղղված լրջանալու կոչին Հայրապետյանն արձագանքեց՝ շեշտելով, որ ուրախ է Հայաստանում խոսքի ազատ արտահայտման հնարավորության համար:
«Ես ուրախ եմ, որ իրենք ապրում են ազատ և արդար երկրում, որտեղ կարող են ցանկացած ձևով հանրահավաք անել, արտահայտել իրենց խոսքը: Որքանով է դա փաստարկված կամ հիմնավոր՝ այլ հարց է, բայց իրենք ունեն ազատ արտահայտվելու իրավունք, ես շնորհավորում եմ դրա կապակցությամբ իրենց և մեզ բոլորիս»,- նշեց պատգամավորը:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...