Երևանում առաջին դասարանցուն բռնությա՞ն են ենթարկել. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

Երևանում առաջին դասարանցուն բռնությա՞ն են ենթարկել. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

17:39 13.11.2017

Հունաստանի և Հայաստանի քաղաքացի 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը:

Կինը պատմել է, որ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում տղայի դասընկերներ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել որդու նկատմամբ՝ սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարված են հասցրել, ինչի հետքերը առկա են երեխայի մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով տղայի թարթիչներն է կտրել:

Կնոջ խոսքով՝ տղան առողջական խնդիրներ է ունեցել նախկինում և մեծ դժվարությամբ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Իսրայելում բուժումների են տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն ու խոսելիս սկսել է նորից կակազել: 

Aravot.am-ը զրուցել է դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, ով զանգելու պահին ոստիկանությունում բացատրագիր  գրելիս է եղել:  Խոսրովյանը շրջանառվող պատմությունը ֆիլմի սցենար է որակել, իսկ կատարվածը հետևյալ կերպ բնորոշել. «Դարձել ենք առաջին դասարանցու ամուսնալուծված ծնողների հարաբերությունների մատաղացուն»: 

Իսկ ոստիկանությունից հարցի առնչությամբ տեղեկացրել են, որ հրապարակմանը ծանոթ են և նյութեր են նախապատրաստում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Հրազդանի կիրճում

23:06 19.05.2024

Հրդեհ Հրազդանի կիրճում

Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու չշահագործվող գնացքի վագոններում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ […] ...

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

21:28 19.05.2024

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Մայիսի 19-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի […] ...

Ալյասկայում ինքնաթիռ են հայտնաբերել, որտեղ կա 2 դի

15:55 19.05.2024

Ալյասկայում ինքնաթիռ են հայտնաբերել, որտեղ կա 2 դի

Ալյասկայի լճերից մեկում փոքրիկ ինքնաթիռ է հայտնաբերվել երկու մարդու դիերով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան նահանգի ոստիկանությունը։ «Ինքնաթիռից դուրս են բերվել երկու տղամարդու դիեր։ Ինքնաթիռը հայտնաբերվել է լճում շրջված»,- հայտնել է գործակալությունը։ Նշվում է, որ ուրբաթ երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել Էնքորիջից հարավ-արևմուտք Սիքս Մայլ լիճ ընկած ինքնաթիռի մասին: Շաբաթ օրը ջրասուզակներին հաջողվել է […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:00 19.05.2024

ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 19-ին, ժամը 04:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է […] ...

«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

17:45 18.05.2024

«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սևան քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանոցի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում  է shamshyan.com-ը, […] ...

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

15:26 18.05.2024

Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

Պերմի երկրամասի Ֆեդոտովո գյուղի ֆերմայում բռնկվել է ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք, հայտնում է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչության տվյալներով՝ Յուսվինսկի շրջանի Ֆեդոտովո գյուղում գիշերը հրդեհվել է 180 կով ունեցող ֆերման։ «Տարհանվել է 170 կով, տուժածներ չկան, ցավոք, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել»,-ասվում է հաղորդագրությունում: Նախնական տվյալներով՝ հրդեհը […] ...

BACK_TO_TOP