12:42 11.07.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստում հանդես եկավ առաջարկով՝ ուղղված վթարների թվի նվազեցմանը:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ տեխզննության գործընթացը և ԱՊՊԱ-ի գործընթացը սինքրոնիզացնենք, որ այդ խնդիրն ապահովագրությամբ էլ լուծվի: Դա արդյունավետ լուծում կլինի: Այն մեքենան, որ չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ ապահովագրություն ստանալ-չստանալու, դա վերահսկելու գործիքակազմ մենք ունենք, այս իմաստով՝ ռացիոնալ տարբերակը դա է»,- ասաց նա:
Գրիգորյանն առաջարկեց հանձնարարական տալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ԿԲ հետ համատեղ մոդել մշակեն, ներկայացնեն, այս խնդիրը փորձեն լուծել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետաքրքիր առաջարկ է, փաստացի՝ այս կերպ ապահովագրող ընկերությունը տեսնում է, թե ինչ մեքենայի համար է պատասխանատվություն ստանձնում, ըստ այդմ՝ վերաբերմունք արտահայտում: Դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ վարչապետը նշեց.
«Արժե ԿԲ հետ քննարկեք այս հնարավորությունը, առաջին հայացքից հնարավոր է, որ այդ խնդիրը կոմպլեքս լուծվի՝ ունենանք ռեալ տեխզննություն և անսարք մեքենաները երթևեկությունից դուրս բերելու մեխանիզմ»:
Նախարար Պապիկյանը նշեց, որ առաջարկն արդեն իսկ ֆիքսված է կառավարության ծրագրում, այնտեղ դրան ուղղված պարբերություն կա, ուստի նոր հանձնարարականի կարիք այս պահին չկա, քանի որ այդ օրենսդրական նախաձեռնությունը միևնույն է՝ պետք է լինի, ուղղակի առավել մանրամասն պետք է ուսումնասիրել, հասկանալ՝ ապահովագրական ընկերության վրա այդ պարտավորությունը դնելով արդյո՞ք այլ ռիսկեր չեն առաջացնում, այդ թվում՝ կոռուպցիոն: Նախարարը շեշտեց՝ մեխանիզմը հստակ պետք է լինի:
Վարչապետը նշեց՝ պետք չէ վախենալ գաղափարներ բարձրաձայնելուց, քանի որ եթե ինչ-որ փուլում պարզվի՝ ի հայտ է եկել հանգամանք, որ կհիմնավորի, որ գաղափարը լավը չէ, խնդիր չկա դրանից հրաժարվելու:
11:48 14.06.2025
ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-իՏեխասի Սան Անտոնիո քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սան Անտոնիոյում առնվազն չորս մարդ է մահացել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։ «Սան Անտոնիոյում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, […] ...
11:35 14.06.2025
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստԻրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին […] ...
11:21 14.06.2025
Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՍկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...
11:04 14.06.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...
10:49 14.06.2025
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...