18:27 21.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը: Հանրապետության ղեկավարը ելույթ է ունեցել արարողությանը:
Հարգելի՛ հյուրեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,սերժանտներ, վարժարանի սիրելի սաներ,Շնորհավորում եմ բոլորիս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ: Խորհրդանշական է, որ բացման այս արարողությունը նվիրել ենք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հոբելյանին: Ինչպես գիտեք, նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:
Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս՝ բավական է նշել, որ Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը: Արցախյան ազատամարտը նրան բերեց Արցախ:
Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Հայրենիքի հանդեպ նրա սերն անանձնական էր, և դա անջնջելի է դարձել հայ ժողովրդի նորագույն պատմության մատյաններում:
Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս: Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի, որն ուղեկցում է և՛ դժվարին պահին, և՛ հաջողությունների պահին, և՛ խնդիրների ժամանակ մեզ ուժ է տալիս:
Նա, սակայն, իրական, մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր: Այդ իրական Մոնթեի՝ իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ Մոնթեի մասին կարելի է խոսել ու պատմել անվերջ:
Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր:Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել: Դա էր հաղթանակի ճանապարհը:
Ինչպես մի առիթով նշել եմ, ես իմ կյանքում չեմ հանդիպել մեկ ուրիշին, որն այդքան նվիրված լիներ իր գաղափարին: Անհնար է մեր հերոսամարտը գնահատել առանց Մոնթեի:
Հարգելի՛ բարեկամներ,
Ես հիշում եմ՝ Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին:
Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը: Մոնթեն պետականության և կանոնավոր բանակի ստեղծման ամենաեռանդուն ջատագովներից մեկն էր: Նա առաջիններից էր, որ հասկացավ կարգապահ, արհեստավարժ ու ներդաշնակ ստորաբաժանումների ստեղծման կարևորությունը: Մարտունու պաշտպանական շրջանում նրա ղեկավարած ստորաբաժանումների բացառիկ հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին այս հանգամանքով:
Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Այս վարժարանն ու իր սաները պետք է լինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում և ամենուր: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծենք այս վարժարանի սաների համար:
Մնում է, որ դուք , սիրելի՛ սաներ, հետևողականորեն և ջանադիր կերպով յուրացնեք զինվորականների ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքով և կոփեք ձեր կամքը, ինչն անհրաժեշտ է լինելու մեր երկրի և ժողովրդի համար ամենավճռական պահերին:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սիրելի՛ սաներ,
Այս գեղեցիկ, ես կասեի՝ նույնիսկ շքեղ կառույցը տրամադրվել է հենց ձեզ և ոչ մեկ այլ պետական հաստատության: Դա վկայությունն է մեր պետության ուշադրության, ինչպես նաև այն առաջնահերթությունների, որ ունեն մեր ժողովուրդն ու հասարակությունը:Կրկին շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի իրադարձության առթիվ և մաղթում, որ այս հաստատությունը ձեզ համար դառնա հարազատ օջախ: Վստահ եմ, որ այն կլինի իսկական ռազմիկներ կռելու դարբնոց:
Մաղթում եմ, որ այստեղից կյանք մտնեք Մոնթե Մելքոնյանի հիշատակին, նկարագրին և վաստակին արժանի քաղաքացիներ և զինվորականներ:Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Բարի երթ:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...