15:33 21.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմից:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ գործադիրը կարևորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, և «RyanAir»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:
«RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայումս քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը՝ փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...