Բողոքի ակցիա Գյումրիի հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Բողոքի ակցիա Գյումրիի հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքում

16:35 08.11.2019

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել:

Երեկ աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ ծառայությունների մատուցումը կենտրոնացվելու է միայն Աբովյանի ինֆեկցիոն տուբերկուլյոզային հիվանդանոցում:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները պահանջում են որոշման վերանայում:

Իրենց բողոքի ակցիան բուժաշխատողները ո՛չ աղմկելով, ո՛չ էլ գործադուլով էին անցկացնում` աշխատակիցները հավաքվել էին միջանցքում ու իրենց պահանջն էին ներկայացնում: Բաժանմունքի լուծարման մասին նորից խոսելու առիթը հերթական, բայց փոխված բովանդակությամբ ծանուցումն էր, որը բուժաշխատողները ստացել են հոկտեմբերի 29-ին։

«Ծանուցման մեջ նշված է, որ բաժանմունքը արդեն փակվում է, չի օպտիմալացվում։ Առաջին ծանուցման մեջ նշված էր «օպտիմալացում», իսկ երկրորդում արդեն  գրված է, որ «լուծարվում է բաժանմունքը»»,- ասում է Գյումրիի ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի բուժքույր Վալյա Մելքոնյանը։

«Գոնե  մեզ հետ կարող էին նստել, զրուցել, ալտերնատիվ առաջարկել, բայց նման վերաբերմունք, ճիշտն ասած, չէի սպասում: Առհասարակ, իմ մտքով չէր էլ անցնում, որ այս բաժանմունքը կփակվի»,- նշում է բաժանմունքի բժիշկ Ռուբեն Հակոբյանը:

«Չլսել մարդկանց, մարդկանց խնդիրը տեղում չքննարկել, ճիշտ չէ, ուղղակի մարդիկ են որոշում կայացրել, որոնք շատ ծանոթ չեն Շիրակի մարզի մենթալիտետին ու բնակչությանը»,- անձնակազմի դժգոհությունն է ներկայացնում բաժանմունքի վարիչ Գայանե Մելքոնյանը։

Որպես բաժանմունքի լուծարման հիմնավորում` առողջապահության նախարարությունը ներկայացրել էր հիվանդների քիչ թիվն ու թերբեռնվածությունը: Սա, ըստ բժիշկների, անհիմն է։

Բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թվի նվազումը, ըստ նրանց, դեռ չի նշանակում, թե հիվանդությունը հաղթահարված է։

Արտագնա աշխատանքով պայմանավորված` մեծ է տուբերկուլյոզով հիվանդների թվի աճի հավանականությունը: Բժիշկներն են նշում՝ եթե մարզային բաժանմունքները փակվեն, վերահսկողությունը կթուլանա։

Մարզպետարանի առողջապահության բաժինը բուժաշխատողներին խորհուրդ է տվել նոր աշխատանք փնտրել: Բաժանմունքի բոլոր 19 աշխատակիցները նեղ մասնագետներ են ու վերապատրաստված միայն հակատուբերկուլյոզային բուժհաստատությունում աշխատելու համար: Ըստ կառավարության որոշման, սակայն, հանրապետությունում մնալու է միայն մեկ մասնագիտացված հիվանդանոց Աբովյանում:

Տուբերկուլյոզ հիվանդության դեպքերի ավելացման սեզոնը, ըստ բժիշկների, Շիրակի մարզում դեկտեմբեր ամիսն է,երբ արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են` երբեմն հիվանդության ախտանշաններով:

Դեկտեմբերի 15-ը նաև բաժանմունքի լուծարման վերջնաժամկետն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ

19:00 18.07.2025

2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ

2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

18:52 18.07.2025

Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում է

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

18:44 18.07.2025

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

18:30 18.07.2025

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

18:22 18.07.2025

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...

BACK_TO_TOP