12:16 01.12.2019
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ` կոչ անելով զգույշ լինել․
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«WhatsApp-ից ֆեյք Ինստագրամի կողմից նամակներ են գալիս տարբեր մարդկանց, որտեղ նշվում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մուտք գործել իրենց պրոֆիլ, և առաջարկում է գաղտնաբառը փոխել (reset անել), օգտատերը մուտք է գործում այդ լինքով որտեղ արդեն իսկ ընկնում է հաքերի թակարդը, ո՞նց է ընկնում, քայլ առ քայլ բացատրեմ․
Ուշադրություն դարձրեք լինքին՝
https://www.instagram.com/accounts/password/reset/confirm/ լինքը ինքը իրենով արդեն իսկ ասում է՝
1 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում ինստագրամ (https://www.instagram.com/)
2 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում պրոֆիլի անվտանգության բաժին (https://www.instagram.com/accounts/)
3 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում գաղտնաբառի բաժին (https://www.instagram.com/accounts/password/)
4 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում զրոյացնել բաժինը (https://www.instagram.com/accounts/password/reset/)
5 – Մուտք գործելով reset բաժինը դուք առանց այդ բաժնում որևէ գործողություն կատարելու մուտք եք գործում confirm բաժին (https://www.instagram.com/accounts/password/reset/confirm/) ինչը արդեն իսկ իրենից ենթադրում է, որ դուք արդեն իսկ փոխել եք ձեր գաղտնաբառը 4րդ կետում։
Հիմա ուշադիր նայենք լինքի շարունակությանը
1z50vx9/5bv-էսքան մասը ստիպված եմ ջնջել/?s=password_reset_whatsapp
այստեղ գրված է ալգորիթմ, որը կեղծում է ինստագրամյան էջը իսկ վերջում տեսնենք հրամանը՝ s=password_reset_whatsapp
Գրված է, որ իրենց ալգորիթմը վերջանում է երբ որ password-ը reset է լինում և ուղարկվում է նրանց whatsapp-ին։
Հ․Գ․ Անպայման միացրեք Ձեր երկփուլային անվտանգության համակարգը, մի՛շտ հիշեք, որ եթե Ինստագրամը ձեզ նամակ գրի, ապա կգրի այն էլ․ հասցեի վրա, որը որ Դուք կցել եք Ձեր ինստագրամյան պրոֆիլի վրա, կամ կարող է հենց Ինստագրամի պրոֆիլի <<Սլուժբա պաձերշկայի>> միջոցով ձեզ ուղարկել ծանուցում։ Ինստագրամը ոչ մի կերպ չի կարող իմանալ ձեր հեռախոսահամարը և whatsapp-ով ձեզ նամակ գրել։ Սա դասական ֆիշինգ է, դեռ չեմ պարզել թե որտեղից է գալիս»։
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...