Իրանը կկարողանա 1-2 տարում միջուկային զենք ստանալ․ Ֆրանսիայի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+18.09 oC

Իրանը կկարողանա 1-2 տարում միջուկային զենք ստանալ․ Ֆրանսիայի ԱԳՆ

17:59 10.01.2020

Այսօր նախատեսվում է Եվրոպական միության անդամ պետությունների ԱԳ նախարարի խորհրդակցությունը Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ։ Դրա ընթացքում քննարկվելու են լարվածության մեղմացման հնարավորությունները։

Հակառակ դեպքում, եթե Իրանը շարունակի Միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկատարելու գործողությունները, շուտով կկարողանա միջուկային զենք ստանալ։ Այս մասին ահազանգել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը։

«Այո´, բավական կարճ ժամանակում՝ 1-2 տարում, նրանք կարող են հասանելիություն ստանալ միջուկային զենքին, իսկ դա տարբերակ չէ մեզ համար»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Միջուկային համաձայնագիրը Իրանին հետ է պահում ուրանի հարստացումից այն աստիճանի, որ հնարավոր լինի օգտագործել զենքի համար։ Սակայն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից, Իրանը սկսեց պարբերաբար, քիչ-քիչ հրաժարվել պարտականությունների իր մասից և հիմա գործնականում այլևս չի կատարելու նախկինում ստանձնած պարտավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

13:32 07.05.2024

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը։ Նա նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել […] ...

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

13:13 07.05.2024

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

12:54 07.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […] ...

Ռաֆահում գործողությամբ Իսրայելը փորձում է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ գնալու գործարքի․ CNN

12:50 07.05.2024

Ռաֆահում գործողությամբ Իսրայելը փորձում է ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ գնալու գործարքի․ CNN

Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) թիրախային գործողությունը Ռաֆահում նպատակ ունի ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ հակամարտությունը լուծելու համար համաձայնության հասնելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ «Ռաֆահում իսրայելական սահմանափակ օպերացիան նպատակ ունի ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ համաձայնության գալ այնպիսի գործարքի շուրջ, որը կհանգեցնի հրադադարի և պատանդների ազատ արձակման»։ Իսրայելի պաշտպանության բանակի […] ...

Մոսկվայում Բելգիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել Պուտինի երդմնակալությանը

12:01 07.05.2024

Մոսկվայում Բելգիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել Պուտինի երդմնակալությանը

Մոսկվայում Բելգիայի դեսպան Մարկ Միխելսենը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա երեքշաբթի՝ մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելգիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությանը։ «Բելգիայի դեսպանը չի մասնակցի երդմնակալությանը»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա կլինի […] ...

Առնվազն 20 մարդ է զոհվել Ռաֆահի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով

11:50 07.05.2024

Առնվազն 20 մարդ է զոհվել Ռաֆահի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով

Առնվազն 20 մարդ է զոհվել երեքշաբթի, երբ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բժիշկներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախ են դարձրել նաև Ալ-Շաթի փախստականների ճամբարում տեղահանվածների դպրոցը: Հարվածների արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Մայիսի 6-ին […] ...

BACK_TO_TOP