«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները արտերկրում բնակվող անձի ուղղորդմամբ կալանավորի են ծեծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+24.09 oC

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները արտերկրում բնակվող անձի ուղղորդմամբ կալանավորի են ծեծել

19:36 02.03.2020

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարում է՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում: Ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք արձագանքում է այդպիսի ցանկացած դեպքի` դրանով իսկ հետևողական միջոցառումներ ձեռնարկելով պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման և օրինապահ վարքագծի խթանման ուղղությամբ։

Մասնավորապես, 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ. Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր և սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու և բժշկական օգնություն ստանալու նպատակով։

Հայտնաբերված վնասվածքների կապակցությամբ կալանավորված անձը հայտարարել էր, թե դրանք առաջացել են փետրվարի լույս 25-ի գիշերը իր խցի սանհանգույցից դուրս գալու ընթացքում անզգուշությամբ սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, որոնցով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Վ. Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնում ևս անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։

Նկատի ունենալով, որ դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել անհետաձգելի մի շարք գործողություններ, այդ թվում` քննության առարկա դարձնել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը, նախապատրաստվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը լուծելու համար։

Քրեական աստիճանակարգության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը և ծագած տարաձայնությունների պատճառները պարզելու, միաժամանակ միմյանց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարը կանխելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը ձեռնարկել է նաև կազմակերպչական բնույթի այլ միջոցառումներ․ Վ․ Ա․-ի պահպանության գործառույթների իրականացմանը ներգրավվել են ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողները, իսկ կալանավորված անձի նկատմամբ բռնություն գործադրած դատապարտյալները տեղաբաշխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն։

Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և մեղավոր անձանց ի հայտ բերելու ու քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

10:58 15.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...

Միշուստինը վաղաժամ լքել է ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը Ղրղզստանում

10:47 15.08.2025

Միշուստինը վաղաժամ լքել է ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը Ղրղզստանում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղաժամկետ ընդհատել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր մասնակցությունը՝ Մոսկվա վերադառնալու համար: «Գործընկերներ, շնորհակալություն ուշադրության համար։ Միևնույն ժամանակ, խնդրում եմ ներողություն խնդրել, ես պետք է վերադառնամ Մոսկվա։ Դուք գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողով՝ նախագահներ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Խնդրում եմ շարունակել հանդիպումը։ Մաղթում եմ ձեզ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 14-15-ը

10:35 15.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 14-15-ը

Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...

Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններին

10:23 15.08.2025

Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Օգոստոսի 15-ին, կայանալու է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը, որն արդեն պատմական են համարում: Դոնալդ Թրամփը փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուրրաինայի հետ պատերազմը:  Հայտնի՞ են մանրամասները օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որոշ բաներ արդեն հայտնի են: Գիտենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ալյասկայի Անկորիս քաղաքում գտնվող «Ռիչարդսոն» ամերիկյան […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 15-ի 08։00 դրությամբ

10:12 15.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 15-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անքորիջի իշխանությունները Պուտինի և Թրամփի համար գյուղական վայրեր այց կազմակերպելու խնդրանք չեն ստացել

10:00 15.08.2025

Անքորիջի իշխանությունները Պուտինի և Թրամփի համար գյուղական վայրեր այց կազմակերպելու խնդրանք չեն ստացել

Տեղական իշխանությունները Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար Ալյասկայի գյուղական վայրեր հնարավոր կարճաժամկետ այց կազմակերպելու որևէ խնդրանք չեն ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Visit Anchorage» ոչ առևտրային միավորման փոխնախագահ Ջեք Բոննին, որը փաստացի ծառայում է որպես Անքորիջի քաղաքապետարանի զբոսաշրջային բյուրո: «Մենք միշտ պատրաստ ենք օգնել մարդկանց […] ...

BACK_TO_TOP