13:14 03.03.2020
Հայ-վրացական հարաբերություններում հսկայական չօգտագործված պոտենցիալ կա, մեր օրակարգի կարևորագույն մաս է այդ պոտենցիալի լիարժեք օգտագործումը: Այս մասին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների՝ ընդլայնված կազմով նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ընդգծել է, որ կան բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը բոլորովին նոր մակարդակի հասցնելու:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի՝ Եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին, այնպես է ստացվել, որ մեր երկրները անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն, բայց, իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացումներ։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար: Ընդհանրապես, կոնֆլիկտները, մասնավորապես, մեր տարածաշրջանի կոնֆլիկտները բացարձակապես տարբեր են իրարից, եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, դրանք վաղուց լուծված կլինեին»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ եթե մարդիկ Հայաստանն ու Վրաստանը ընկալեն որպես ժողովրդավարական ընդհանրություն ունեցող տարածք, երկու երկրների ներդրումային գրավչությունը շատ ավելի կմեծանա։
«Պարո´ն վարչապետ, մեկ անգամ ևս ողջունում եմ և մի քանի հարց եմ ուզում ընդգծել` առաջինը մեր երկրների ժողովրդավարական զարգացումն ու տարածաշրջանային խաղաղությունն է: Սա է հիմքը մեր երկրների, ժողովուրդների տնտեսական զարգացման: Ուրախ եմ, որ դուք նույնպես համամիտ եք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ Վրաստանի անսասան որոշումն է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը և երկրի այդ ուղղությամբ զարգացումը: Մենք համարում ենք, որ սա երկրի ժողովրդավարական և անվտանգ զարգացման հիմքն է, և այդ պատճառով է, որ ողջունում ենք նաև Հայաստանի՝ Արևելյան գործընկերության հետ համագործակցությունը»,- նշել է Գիորգի Գախարիան:
10:47 15.08.2025
Միշուստինը վաղաժամ լքել է ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը ՂրղզստանումՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վաղաժամկետ ընդհատել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր մասնակցությունը՝ Մոսկվա վերադառնալու համար: «Գործընկերներ, շնորհակալություն ուշադրության համար։ Միևնույն ժամանակ, խնդրում եմ ներողություն խնդրել, ես պետք է վերադառնամ Մոսկվա։ Դուք գիտեք, որ այսօր Ալյասկայում տեղի կունենա ռուս-ամերիկյան գագաթնաժողով՝ նախագահներ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Խնդրում եմ շարունակել հանդիպումը։ Մաղթում եմ ձեզ […] ...
10:35 15.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 14-15-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, 4-ական […] ...
10:23 15.08.2025
Արդյոք Թրամփն ու Պուտինը բանակցություններում անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերություններինՕգոստոսի 15-ին, կայանալու է Ռուսաստանի ու Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը, որն արդեն պատմական են համարում: Դոնալդ Թրամփը փորձելու է համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուրրաինայի հետ պատերազմը: Հայտնի՞ են մանրամասները օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որոշ բաներ արդեն հայտնի են: Գիտենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Ալյասկայի Անկորիս քաղաքում գտնվող «Ռիչարդսոն» ամերիկյան […] ...
10:12 15.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 15-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 15-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 15.08.2025
Անքորիջի իշխանությունները Պուտինի և Թրամփի համար գյուղական վայրեր այց կազմակերպելու խնդրանք չեն ստացելՏեղական իշխանությունները Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի համար Ալյասկայի գյուղական վայրեր հնարավոր կարճաժամկետ այց կազմակերպելու որևէ խնդրանք չեն ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Visit Anchorage» ոչ առևտրային միավորման փոխնախագահ Ջեք Բոննին, որը փաստացի ծառայում է որպես Անքորիջի քաղաքապետարանի զբոսաշրջային բյուրո: «Մենք միշտ պատրաստ ենք օգնել մարդկանց […] ...
09:50 15.08.2025
Yonhap․ Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հարգել Հյուսիսային Կորեայի պետականությունըԿորեական թերակղզու ազատագրման 80-ամյակին նվիրված իր ելույթում Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյունը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է հարգել ԿԺԴՀ-ի պետական համակարգը: Նրա խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը: «Մենք հաստատում ենք, որ հարգում ենք Հյուսիսային Կորեայի ներկայիս համակարգը և չենք ձգտի միավորման՝ միաձուլման միջոցով։ Մենք հայտարարում ենք, որ թշնամական մտադրություններ չունենք», – […] ...