ՀՀ-ում 2020-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 290 վարորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

ՀՀ-ում 2020-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 290 վարորդ

21:29 05.03.2020

ՀՀ-ում 2020թ-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից
215-ը ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը)
19-ը նույն հոդվածի 5-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, (եթե զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է), որի համար վարչական տույժ նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը
11-ը նույն հոդվածի 4-րդ մասով, այն է` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը
5-ը ՎԻՎ օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)
6-ը ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը
1-ը ՎԻՎ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 10-րդ մասով, այն է՝ դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը
33-ը ՎԻՎ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը:
Միևնույն ժամանակ հայտնաբերվել է 110 վարորդ, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում՝ չունենալով տրանսպարտային միջոցներ վարելու իրավունք: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

20:25 09.08.2025

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...

Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի

20:13 09.08.2025

Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի

«Սաութհեմփթոնը» բանակցում է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ Անգլիական ակումբն ու հայ ֆուտբոլիստն այժմ քննարկում են անձնական պայմանագրի կետերը։ 25-ամյա ֆուտբոլիստին «Սաութհեմփթոնում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։ Բելգիացի մասնագետը դեռ 2024թ. ամռանը, երբ մարզում էր ֆրանսիական «Լանսը», ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին։ Բանակցությունները հաջող են […] ...

SHANTNEWS

20:00 09.08.2025

SHANTNEWS

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը

19:53 09.08.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

19:39 09.08.2025

Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Օգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...

Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետո

19:37 09.08.2025

Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետո

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով:   ...

BACK_TO_TOP