Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

20:15 05.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը:
2018թ. մարտի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, երթուղային ավտոբուսի մեջ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, սոցիալական քարտ և բանկային քարտեր:
Պարզվել է, որ գողացված բանկային քարտով նույն օրը փորձել են կատարել գումարի կանխիկացման գործարք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդին հայտնաբերելու, քաղաքացու գողացված բանկային քարտը նրա մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն խնդրում է, որպեսզի նշված անձը ներկայանա վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

BACK_TO_TOP