Ոստիկաններն իրազեկման գործողություններ են կատարում Գյումրիի փողոցներում, իսկ փոստատարները տնայցերով նպաստ են բաժանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Ոստիկաններն իրազեկման գործողություններ են կատարում Գյումրիի փողոցներում, իսկ փոստատարները տնայցերով նպաստ են բաժանում

20:00 25.03.2020

Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը սահմանել է քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Պարետի որոշմամբ` մինչև մարտի 31-ը հանրապետությունում գործում են տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ: Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ոստիկանական կարգախմբերը իրազեկում են կատարել: Բնակիչներին ներկայացրել են, թե ինչ ձևաթուղթ պետք է ունենան և որ դեպքերում կարող են տնից դուրս գալ:

 

Ոստիկանական մեքենաներն այսօր շրջում էին Գյումրիի բոլոր փողոցներով, շենքերի բակերով: Բարձրախոսներով իրազեկում էին պարետի որոշումների մասին, որոնք վերաբերում են տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներին: Ոստիկաններն անցորդներին բացատրում էին՝ տնից դուրս գալիս այսուհետև անձը հաստատող փաստաթուղթն ու հատուկ ձևաթուղթը պարտադիր են:

Փողոցներում հանդիպեցինք հիմնականում խանութներից տուն շտապողներին: Առաջին անհրաժեշտության ապրանքները գնել էին ու ինչպես հրահանգված էր, մնալու էին տանը, մեկուսանալու էին:

Գարնան արևը վայելող տղամարդկանց ոստիկանները տուն ուղարկեցին: Ընդհանուր առմամբ, տեղաշարժը մարդիկ սահմանափակել են: Սրանում իրավապահները համոզվում են կուտակումների բացակայությամբ ու շենքերում բազմաթիվ բաց պատուհաններ ու մաքրություն անող կանանց տեսնելուց:

Այսօրվանից սկսվել է նաև նպաստների բաժանման գործընթացը, որը ևս իր կարգավորումներն ունի՝ նպաստառուն տնից դուրս չի գալիս, փոստատարն է տնայցեր կատարում: Փոստատարին էլ ներս չեն թողնում, թեև զինված է ձեռնոցներով, դիմակով ու ախտահանիչ լուծույթներով: Սոցիալական հեռավորությունը պահելու պահանջը տարեցների մոտ առաջնային է: Շատերն էլ նպաստի ցուցակը ստորագրելու համար միջանցք դուրս եկան, հետն էլ կեսկատակ-կեսլուրջ նշելով ՝ նպաստի գումարը ստանալը առաջին անհրաժեշտություն է:

Մարդկանց տեղաշարժը սահմանափակվել է, նվազել են նաև ուղևորափոխադրումները: Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկի կանգառում միակ սպասողը ոչ թե ուղևոր էր, այլ Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը: Նա վերահսկում էր, թե քաղաքային տրանսպորտն ինչպես է աշխատում: Միկրոավտոբուսների ու ավտոբուսների աշխատանքը չի դադարեցվել, բայց ուղերթերի ու տրանսպորտային միջոցների քանակն է նվազեցվել:

 

«Երթուղիներն աշխատում են 40-50 տոկոս շարժակազմով, ու հիմնական խնդիրն այն է, որ տարեց վարորդները, իրենց կամքով, դուրս չեն գալիս աշխատանքի: Շրջում եմ քաղաքի փողոցներով, նայում եմ հիմնականում կենտրոնական փողոցներով անցնող տրանսպորտային միջոցներին: Ինտերվալն ենք փոխել երթուղիների: 5 րոպե տևողությամբ ինտերվալը դարձել է 10-15 րոպե: Երթուղիներ կան, որտեղ 25 րոպե է: Քաղաքային տրանսպորտի աշխատանքին վերաբերող հրահանգներ չունենք չաշխատելու, պետք է աշխատի»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:

 

Սահմանափակումներ գործում են ներմարզային ու միջմարզային երթուղիների համար: Այսօրվանից դադարեցվել է նաև մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP