20:13 21.04.2020
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի,
անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:
Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում:
Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ ձեզ վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայեցնեք Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը. հանգամանք, որով չափելի պիտի դառնա Ձեր և Ձեր կողմից ձևավորվող կառավարության գործունեությունը:
Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»,- գրել է նա:
20:55 12.05.2025
Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցը20:50 12.05.2025
Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գյումրիում էր20:42 12.05.2025
Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ ՄոդիՀնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում։ «Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները։ Երբ Հնդկաստանը հարձակման ենթարկվեց, մենք համապատասխան և ջախջախիչ պատասխան տվեցինք։ Եթե Հնդկաստանի վրա ևս […] ...
20:35 12.05.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...
20:25 12.05.2025
Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտինԳերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3) հաղթել է արգենտինացի Քրիստիան Այալային (13-3-1) և նվաճել կիսամիջին քաշային կարգի WBO International չեմպիոնական գոտին: Մենամարտը տևել է 10 ռաունդ, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ռոստոկում մենամարտել է ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Աղասի Մարգարյանը (9-1), որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Կլաուդիո […] ...
20:17 12.05.2025
Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ ՊեսկովՀրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...
20:09 12.05.2025
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...