23:32 24.04.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը վերահաստատում է՝ չի ցանկանում, որ ցեղասպանությունը կրկնվի ոչ միայն հայերի, այլ նաև աշխարհի ոչ մի ժողովրդի նկատմամբ: Փալոնն այս մասին ասել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում:
Փալոնը նախ նշեց՝ հնարավոր չէ հիմա միասին ոգեկոչել, ինչպես սովորաբար անում են, սակայն դեռ պետք է ուժեղ լինել՝ խոսելու ցեղասպանության մասին: Նա ուրախությամբ հիշեցրեց, որ Կոնգրեսն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: «Դա մեծ հաջողություն էր: Ես նաև ուզում եմ նշել նաև այն հսկայական իրադարձության մասին, որը տեղի ունեցավ Հայաստանում՝ թավշյա հեղափոխության և դրա հետևանքների մասին»,-ասաց կոնգրեսականը։
Փալոնը նկատեց, որ շատ քայլեր են իրականացվել թափանցիկ ու բաց կառավարություն ունենալու, դատական համակարգը բարեփոխելու համար: Նա նաև ասաց, որ փորձում են ընդլայնել Հայաստանին տրվող օգնությունը՝ կորոնավիուսի դեմ պայքարի համար:
Փալոնը նաև նկատեց, որ ցավոք Թուրքիայի կառավարությունն օգտվում է «Covid -19» համաճարակից ՝ իսկապես իջեցնելով մամուլի ազատությունը: «Նրանք նաև օգտագործում են հնարավորությունը՝ բանտերից ազատելու բանտարկյալներին, բայց չեն ազատում քաղբանտարկյալներին, որոնք դեմ էին Էրդողանի ռեժիմին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Թուրքիայում տեղի ունեցողի հակառակն է, Հայաստանն ավելի ու ավելի շատ է շարժվում դեպի ժողովրդավարություն, Թուրքիան՝ հակառակը»,-ասաց նա:
Փալոնը չշրջանցեց նաև Արցախի ընտրությունների թեման՝ նշելով, որ մոնիտորինգ իրականացնողները ընտրությունները գնահատել են թափանցիկ: «Եվ Արցախը մեկ անգամ ևս ապացուցեց փաստը, որ իրական ժողովրդավարություն կա այնտեղ, և Արցախը պետք է ճանաչվի Միացյալ Նահանգների և մյուս երկրների կողմից՝ որպես իսկապես ժողովրդավար հանրապետություն»,-ասաց կոնգրեսականն ու նկատեց՝ կոնգրեսի ներկայացուցիչների և այլոց հետ շատ բան ունեն անելու:
Նա ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեց Հայոց ցեղասպանության փաստի վրա: «Մեր մտքում պահենք փաստը՝ չենք ցանկանում, որ սա կրկնվի ոչ միայն հայերի, այլ նաև մարդկանց ցանկացած խմբի, երկրի կամ ազգության հետ»,-ասաց նա:
10:30 13.05.2025
Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը10:25 13.05.2025
FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ երկրները մտադիր են չորեքշաբթի օրը վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ասոցիացիայի 27 անդամ երկրների ներկայացուցիչները երկուշաբթի օրը «մեծամասամբ» համաձայնության են եկել նոր սահմանափակող միջոցառումների շուրջ, հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը նրանք մտադիր են վերջապես համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի […] ...
10:18 13.05.2025
Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […] ...
10:12 13.05.2025
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհըՀիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող 5.7կմ երկարությամբ ճանապարհը։ Շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և մոտ 2կմ հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկ։ Կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի երթևեկամասում տեղադրվում է ավազակոպճային շերտ, որից հետո կտեղադրվի խճային հիմք՝ բիտումի տարածումով, այնուհետև՝ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ)։ Շինարարի կողմից աշխատանքներ են տարվում նաև արհետստական […] ...
10:00 13.05.2025
Ռուբիոն ԵՄ և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է կարգավորման հեռանկարներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ մի շարք երկրների և Ուկրաինայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Ռուբիոն զրուցել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների […] ...
09:50 13.05.2025
Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած այցի արդյունքներըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները և երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կնքված ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։ «Ռուսաստանը և Վենեսուելան երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել»,- ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուսով» հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը […] ...
09:45 13.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակն ասել է, որ հարվածել է Գազայի հիվանդանոցին՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին սպանելու համարԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել Պաղեստինի արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններին Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք գործում էին Խան Յունիսում գտնվող Նասեր բժշկական համալիրում տեղակայված հրամանատարության և կառավարման կենտրոնից։ Այս համալիրն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ […] ...