21:44 12.05.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տանելի է համարել: Ըստ նրա՝ շատ պետություններ որդեգրել են համաճարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը, հայտնում է БЕЛТА-ն:
«Բելառուսում իրավիճակն այսօր վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված, որոնք մեզ մոտ բավականաչափ եղել են և կան, տանելի է: Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է», – ասել է Լուկաշենկոն:
Ըստ նրա՝ այն մեթոդը, որն Բելառուսը «արդեն երրորդ ամիսն է ինչ կիրառում», «բերում է իր արդյունքը»: «Եվ մյուս պետություններն օգտվել են այս եղանակից: Նայեք արևմտյան երկրներին. դրանք դանդաղորեն բացվում են, տնտեսությունը սկսել է աշխատել, և դրանք միլիոնավոր մարդիկ են », – շարունակել է Լուկաշենկոն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ երկրներում մահացությունը մեկ օրում ավելի բարձր է, քան երեք ամսվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսի բարդություններից մահացությունների թիվը:
Բելառուսում կորոնավիրուսային համավարակի հետ կապված խիստ կարանտինային սահմանափակումներ չեն մտցվել: Լուկաշենկոն իր որոշումը բացատրել է տնտեսական միջոցառումներով: Նա համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը բազմիցս անվանել է փսիխոզ:
22:09 08.05.2025
Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն ՍեդրակյանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների […] ...
21:47 08.05.2025
Ռուբիոն կոչ է արել անհապաղ թուլացնել լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջևԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Դրանց ընթացքում նա ընդգծել է լարվածության անհապաղ թուլացման կարևորությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Նյու Դելիի և Իսլամաբադի միջև ուղիղ երկխոսությանը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պետքարտուղարը շեշտեց անհապաղ դեէսկալացիայի անհրաժեշտությունը։ Նա արտահայտեց ԱՄՆ աջակցությունը Հնդկաստանի և […] ...
21:36 08.05.2025
ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապինԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է. «Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի […] ...
21:24 08.05.2025
ՆԳՆ-ն թվայնացնում է տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համակարգը, համարանիշն էլ` կառաքվի․ Կառավարությունն ընդունել է նախագիծըՄայիսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ ամբողջությամբ կթվայնացվի տրանսպորտային միջոցների առուվաճառքի, ինչպես նաև նվիրատվության հիմքով տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման հետ կապված գործընթացները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Սա նախադեպը չունեցող մոտեցում է, որը միտված է քաղաքացիներին մի շարք առումներով որոշակի անհարմարություններից ազատելուն։ […] ...
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապըՀռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը: Հռոմի 267-րդ պապը սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը» («Urbi et orbi»): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի […] ...