ԱԺ-ում քննարկում են էլեկտրամոբիլների անցնելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+25.09 oC

ԱԺ-ում քննարկում են էլեկտրամոբիլների անցնելու հնարավորությունը

15:02 09.06.2020

Ազգային ժողովի աշխատակազմը կրճատել է մեքենաների թիվը ու դրանց հատկացվող վառելիքի քանակը։ Այս մասին հայտնի դարձավ խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ԱԺ աշխատակազմի ծախսերի քննարկման ժամանակ։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ներկայացրեց նաև վառելիքի ծախսերի կրճատումը․

  • 2017-ին՝ 270 հազար լիտր,
  • 2018-ին՝ 190 հազար լիտր,
  • 2019-ին՝ 109 հազար լիտր։

Պատգամավորներից Արտակ Մանուկյանը հարցրեց՝ դիտարկվո՞ւմ է արդյոք էլեկտրամոբիլների անցնելու հնարավորությունը։ Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ իր ցանկությունն էլ է այդպիսին, բայց այդ հարցին կարելի է անդրադառնալ այլ առաջնահերթ ծախսերից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

11:04 12.06.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

10:45 12.06.2025

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ «Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ […] ...

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

10:33 12.06.2025

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

10:19 12.06.2025

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

10:18 12.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...

Հրդեհ Օձուն գյուղում

10:00 12.06.2025

Հրդեհ Օձուն գյուղում

Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...

BACK_TO_TOP