14:15 11.06.2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին նախագիծը:
«Ըստ ներկայացված նախագծի՝ ամսական մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտու դուրս գալ, կանգառի կայանման կանոնները խախտել, լուսացույցի ազդանշանի չենթարկվել տրանսպորտային միջոցից աղբ նետել և այլն»,- ասաց Ղազարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց.
«Մի բան բաց ենք թողել, մեկ անձից ավելի մեքենայի մեջ լինելու պարագայում դիմակ չկրելն էլ: Հիմա ամենահրատապ հարցերից մեկն է»:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց.
«Նախագծով կարգավորվում է, թե ինչ տեսակի խախտումները կարող են արձանագրվել: Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր են բարձրաձայնվել, հետևապես որոշ իրավախախտումներ այս տարբերակով, այս տեսակով հնարավորություն չի տրվելու արձանագրել: Մասնավորապես՝ այն խախտումները, որոնք վերաբերում են մեքենայի ներսում գտնվող պրոցեսին»:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն10:33 12.06.2025
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...
10:19 12.06.2025
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՃամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...
10:18 12.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
10:00 12.06.2025
Հրդեհ Օձուն գյուղումՀունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...