19:00 15.06.2020
Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետությունում մարզադպրոցների աշխատանքը դադարեցված է, իսկ դահլիճներում մարզումներ անցկացնելը՝ արգելված։
Այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային ու հանրապետական բոլոր մրցաշարերը հետաձգվեցին։
Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված մարզիկները որոշ ժամանակ անց վերսկսեցին իրենց անհատական մարզումները, իսկ խմբային մարզաձևերը ներկայացնող մարզիկներն այժմ իրենց մարզումներն անցկացնում են միայն բացօթյա տարածքներում։
Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճներում անսովոր լռություն է, մարզումներ փակ տարածքներում չեն անցկացնում: Տնօրինությունն արգելել է 32 մարզախմբերի 300 մարզիկներին նույնիսկ բացօթյա տարածքներում մարզվել:
«Անձամբ ես դեմ եմ պարապելուն, քանի որ երեխաները, այսպես, թե այնպես իրար հետ կշփվեն, իսկ դիմակներով մարզվելն անհնար է, ոչ մի սպորտսմեն դիմակով մարզում կատարել չի կարող թե՛ դուրսը, թե՛ ներսը, կապ չունի։ Ես որևէ հրահանգ չեմ տվել իմ մարզիչներին տարբեր սպորտաձևերից, որ դրսում պարապեն»,- ասում է Գյումրիի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանը։
Իսկ օլիմպիական քոլեջի շատ մարզիկներ միջազգային մրցաշարերի մասնակիցներ են, և արգելքի պատճառով նրանց մարզավիճակը վատթարանում է։
Բռնցքամարտի մարզադպրոցը մարզումները շարունակում է բացօթյա տարածքում: Անի թաղամասի մարզադաշտը հարմար վայր է, ֆիզիկական վարժությունների համար կան մարզասարքեր:
Բռնցքամարտիկները խմբերով չեն գալիս, միմյանց հետ շփումը նվազեցնելու և հեռավորությունը պահպանելու համար սահմանվել է գրաֆիկ:
«Գալիս են զույգերով, հանձնարարությունները հիմնականում տարածության վրա են, չեմ թողնում մոտենան, հեռու տարածությունից խփում, հետ են գալիս»,- ասում է Գյումրիի բռնցքամարտի մարզադպրոցի վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանը:
Առավոտյան 07։30-ից սկսվող բացօթյա մարզումները տևում են վեց ժամ, մարզիկները հարմարվել են նոր պայմաններին: Թեև տեխնիկական վարժությունները լիարժեք չեն կարող անցկացնել, բայց փորձում են գոնե մարզավիճակը պահպանել։
Ըմբիշների մարզվելու վայրն էլ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքն է։ Մարզադպրոցի 15-ամյա սան Լյովա Սարգսյանն իր տարիքային խմբում ունեցած վարկանիշով առաջինն է, համավարակի պատճառով մի քանի կարևոր մրցաշարերի մասնակցել չկարողացավ։
«Պետք է մասնակցեի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտերի Հայաստանի առաջնությանը ապրիլ ամսին, բայց համավարակի պատճառով մրցաշարը չկայացավ, հիմա դրսում շարունակում եմ իմ մարզումները»,- ասում է Լյովա Սարգսյանը:
2020 թվականին բոլոր մրցաշարերը ֆեդերացիաների որոշմամբ կասեցվել են կամ հետաձգվել:
Հայաստանի առաջնություններ չեն անցկացվել, միջազգային մրցումների համար հավաքականների վերջնական կազմերն ու մարզիկների վարկանշային միավորները դեռ հայտնի չեն:
Հետաձգվեցին նաև հուլիսին Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերը, որից Հայաստանի համար հերթական օլիմպիական ոսկին էր ակնկալվում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի և Արթուրի անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, ակտիվ մարզումները չի դադարեցրել և նշում է՝ Արթուրը հաղթանակի տրամադրվածությամբ պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք Օլիմպիադային:
«Արթուրը այն մարզիկն է, որ շատ հոգեբանական խնդիրներ ու վնասվածքներ է հաղթահարել ու առաջ շարժվել, սա էլ կարող է հաղթահարել։ Հիմա Արթուրը իր մարզումները շարունակում է, կփորձենք նորից հասնել այն պիկին, որին ձգտում էինք։ Նույնը կարող եմ ասել Կարապետ Չալյանի մասին, հիմա անում ենք ամեն բան, որ երկուսով հաջորդ տարի կարողանան հաղթանակով վերադառնալ Հայաստան: Երկուսն էլ Օլիմպիական խաղերի ռեյտինգ ձեռք բերած մեր մարզիկներն են»,- Արթուրի ու ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզումների մասին պատմում է վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։
Համավարակը, ըստ մարզիչների, փոխել է նաև համաշխարհային սպորտի բնականոն ընթացքը։
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...
09:15 19.07.2025
Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետներըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...