ԱՄՆ-ը կանխատեսում է COVID-19- ի նոր դեպքերի աճի կրկնապատկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+15.09 oC

ԱՄՆ-ը կանխատեսում է COVID-19- ի նոր դեպքերի աճի կրկնապատկում

23:30 30.06.2020

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրում առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի 2,5 անգամ ավելացման վտանգ: Այդ մասին հայտնում է CNBC- ն:

Նա նշել է, որ COVID-ի դրական թեստերի ամենօրյա աճը կարող է աճել՝ կազմելով մինչև 100 հազար մեկ օրում:

«Այժմ մենք ունենք օրական ավելի քան 40 հազար նոր դեպք: Ես չեմ զարմանա, եթե հասնենք օրական 100 հազարի, եթե միտումը չփոխվի», – ավելացրել է Ֆաուչին:

Գլխավոր վարակաբանը նաև անհանգստություն է հայտնել Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային վարակի տարածման վիճակագրության վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել նախկին պետնախարարը

08:38 29.04.2024

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել նախկին պետնախարարը

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին վարչական կարգով ձերբակալվել է իրավապահների կողմից Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք հաստատում ենք, որ նա կալանավորվել է վարչական կարգով»,-հայտնել են նախարարությունից։ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Պետրիաշվիլին ձերբակալվել է մանր խուլիգանության և իրավապահ մարմիններին անհնազանդության հոդվածներով։ ...

ԱՄՆ-ը հայտարարել է Կարմիր ծովի վրայով հինգ անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

08:30 29.04.2024

ԱՄՆ-ը հայտարարել է Կարմիր ծովի վրայով հինգ անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ կիրակի օրը ԱՄՆ զինվորականները Կարմիր ծովի վրայով հինգ անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ անօդաչու թռչող սարքերը «անմիջական սպառնալիք» էին տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար։ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի […] ...

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

23:42 28.04.2024

Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառվածների հետ կապված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահը վերահաստատել է իր անսասան հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը այս ամսվա սկզբին Իրանի աննախադեպ հրթիռային հարձակումից հետո: Առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածում […] ...

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն […] ...

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

22:53 28.04.2024

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

Կանադայի Օտտավա քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 4-րդ նիստը։ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք […] ...

Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ

21:52 28.04.2024

Մեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Մեքսիկայի Գուանախուատո նահանգից ուղևորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, ևս 31-ը՝ վիրավորվել, հայտնել են տարածաշրջանային անվտանգության նախարարությունից։ «Այսօր առավոտյան ավտոբուս է շրջվել, նահանգային ոստիկանությունը անմիջապես ժամանել է դեպքի վայր՝ հսկելու տարածքը, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 14 մարդ, ևս 31-ը վիրավորվել է», – ասվում է հաղորդագրությունում: Տեղական լրատվամիջոցները նշում են, […] ...

BACK_TO_TOP