ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի իրականացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+19.09 oC

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի իրականացում

15:51 20.08.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը:

Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը կարևոր գործիքակազմ է, որը պետությանը հնարավորություն է տալիս իրականացնել 1325 բանաձևի դրույթներն ու նպատակները:

Խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների հարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից են:

Ազգային ծրագիրն անդրադառնում է նշված բոլոր ուղղություններին` դիտարկելով դրանք մարդու իրավունքների համընդհանրության համատեքստում, կարևորում է կանանց ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում, ուշադրություն է հրավիրում կոնֆլիկտային գոտիներում բնակվող բնակչության հարցերին, լուծման մեխանիզմներ է առաջարկում հակամարտության ազդեցությունը կրած բնակչության անվտանգության և մարդու իրավունքների ապահովման համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

21:51 02.05.2024

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու «դրական քայլերը»։ «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ ...

Նեթանյահուն վերահաստատել է Ռաֆահում գործողություն իրականացնելու մտադրությունը

21:10 02.05.2024

Նեթանյահուն վերահաստատել է Ռաֆահում գործողություն իրականացնելու մտադրությունը

Իսրայելը վճռական է անելու «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»՝ Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հաղթելու համար, ներառյալ ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում: Այս դիրքորոշումը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք անելու ենք ամեն հնարավոր բան հաղթելու մեր թշնամուն, այդ թվում՝ Ռաֆահում»,- ասել է նա։ Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ Առավոտյան Թել Ավիվում […] ...

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

21:00 02.05.2024

Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության  ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին: Դպրոցականները, ովքեր դասերից հետո ազատ ժամանակ աշխատել են «Կրոկուս սիթի հոլ»-ի հանդերձարանում, կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր […] ...

Էրդողանը Արևմուտքին մեղադրել է Գազայում հրադադարի հաստատման համար քաջություն չունենալու մեջ

20:55 02.05.2024

Էրդողանը Արևմուտքին մեղադրել է Գազայում հրադադարի հաստատման համար քաջություն չունենալու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արևմտյան ուժերին Գազայում հրադադարի հաստատման համար քաջություն չունենալու մեջ: Ավելի վաղ՝ Էրդողանը Գամբիայի առաջնորդ Ադամա Բարոուի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իսլամական աշխարհը պետք է միասնական գործի, որպեսզի դադարեցնի Իսրայելի հարձակումները Գազայի վրա և ապահովի ՄԱԿ-ի բանաձևերի կատարումը։ «Ցավոք սրտի, չգտնվեց քաջ սիրտ ունեցող մեկը, որը կասեր Իսրայելին՝ […] ...

Եվրոպացի դիվանագետները Մոլդովային կոչ են արել նշել Եվրոպայի օրը և Հաղթանակի օրը

20:44 02.05.2024

Եվրոպացի դիվանագետները Մոլդովային կոչ են արել նշել Եվրոպայի օրը և Հաղթանակի օրը

Մայիսի 9-ին Մոլդովայի բնակիչներն իրավունք ունեն նշելու ինչպես Եվրոպայի օրը, այնպես էլ Հաղթանակի օրը։ Նման կարծիք է հայտնել Մոլդովայի հանրապետությունում ԵՄ առաքելությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Առաքելության հրապարակման մեջ նշվում է, որ ոչ մի հակասություն չկա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և Եվրոպայի օրը նշելու միջև։ Բացի այդ, եվրոպացի դիվանագետները ըմբռնումով են մոտենում […] ...

Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել. Ֆիդանը` Բլինքենին

20:30 02.05.2024

Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել. Ֆիդանը` Բլինքենին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են  Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Իսրայելի կողմից Գազայում իրականացվող գործողությունն անվանել է կոտորած և ընդգծել է դրան անհապաղ վերջ տալու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Ֆիդանը […] ...

BACK_TO_TOP