Նա սիրում է բասկետբոլ և Դոլի Փարթոնին. Business Insider-ն անդրադարձել է Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Նա սիրում է բասկետբոլ և Դոլի Փարթոնին. Business Insider-ն անդրադարձել է Moderna-ի համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանին

14:00 22.12.2020

Insider-ը խոսել է հայազգի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի հետ՝ ավելին իմանալու Կանադա և այնուհետև ԱՄՆ ներգաղթած ապագա ձեռնարկատիրոջ, Moderna-ի զարգացման և իր սիրած Dolly Parton երգերի մասին:

Նուբար Աֆեյանը սիրում է բասկետբոլ: Նա սիրում է խաղալ զվարճանքի համար, բայց համավարակի ընթացքում ստիպված է եղել դադար տալ:

Վերջին շրջանում Աֆեյանը շատ ազատ ժամանակ չի ունեցել: Դա պայմանավորված է նրանով, որ նա «Moderna»-ի կենսատեխնիկական ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, որն արտադրել է կորոնավիրուսի դեմ մի այնպիսի պատվաստանյութ, որը 94.5 տոկոս արդյունավետություն ունի։

Աֆեյանը մեծացել է Լիբանանում և ապրել այնտեղ մինչև 13 տարեկանը:

noubar afeyan young

Նա մեծացել է Լիբանանում, այնուհետև Կանադայում, Աֆեյանի հայկական ծագումը և հայ համայնքներում ապրելը եղել է նրա կյանքի կարևոր մասը: Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա կենտրոնացել է ինչպես ձեռնարկատիրական, այնպես էլ բարեգործական ներդրումների վրա Հայաստանում:

Աֆեյանի պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 միլիոն հայ է զոհվել: Աֆեյանը The New York Times-ում գրել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում հայերի նկատմամբ շարունակվող բռնությունների մասին:

Աֆեյանը հիմնել է իր առաջին ընկերությունը՝ Perseptive Biosystems-ը, 24 տարեկան հասակում:

Noubar photo FSV color web ppm

Moderna-ն, որի համահիմնադիրն է Աֆեյանը, հիմնադրել է 2010 թ-ին։

Noubar at Moderna

Moderna-ի պատվաստանյութը հետաքրքրել է նաև նշանակալի ներդրողներին. Երկրի լեգենդ Դոլի Փարթոնը 1 միլիոն դոլար է նվիրել պատվաստանյութի հիմքում ընկած հետազոտություններին:

dolly parton

«Մեծանալով` ես ունկնդրում էի նրա երաժշտությունը, և այնտեղ մի շարք հիշարժան երգեր կային»,- ասել է Աֆեյանը:

Աֆեյանն ասել է, որ պատվաստանյութը և mRNA-ի վերաբերյալ իրազեկվածությունը կհանգեցնեն «ավելի շատ գիտության, ավելի շատ հետազոտությունների, ավելի շատ արտադրանքի»:

Նա ասել է, որ հասարակությունը իմացել է mRNA-ի մասին մարտին, երբ սկսվել են պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները: Բայց «կա 10-ամյա պատմություն, որը ենթադրում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, հարյուրավոր մարդկանց քրտնաջան աշխատանք, հարյուրավոր արտոնագրեր, որոնք ներկայացված են»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

18:50 09.08.2025

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

18:42 09.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

18:23 09.08.2025

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

18:18 09.08.2025

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

18:07 09.08.2025

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...

SHANTNEWS

18:00 09.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP