Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երևանի Հանրապետություն 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երևանի Հանրապետություն 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման վերաբերյալ

13:18 22.12.2020

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել Երևան քաղաքի Հանրապետություն 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման վերաբերյալ:

Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Հանրապետության 30/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարվել է․

1․ ՀՀ Կառավարության 2018 թվականի մարտին ընդունված որոշման հիման վրա, որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա

2․ Օտարումն իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով

3․ Օտարման պայմանագրի գինը որոշվել է հիմք ընդունելով հողի կադաստրային արժեքը

4. Օտարվող գույքի ձեռքբերողը/ները սահմանված են դարձյալ ՀՀ կառավարության 2018թ․ որոշմամբ, ոչ թե հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը։

Առավել մանրամասն նշենք հետևյալը՝

Հանրապետություն 30/1 հասցեի և հարակից տարածքներում գտնվող անշարժ գույքի օտարման հետ կապված իրավական գործընթացները սկսվել են դեռևս 2008 թվականից, ՀՀ կառավարության «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-ն որոշմամբ, սակայն օտարման գործընթացն այդպես էլ չի իրականացվել։ Հետագայում նշված հասցեում գտնվող գույքի օտարման գործընթացը նոր փուլ է մտել, երբ տարածքը ներառվել է ՀՀ կառավարության 22 մարտի 2018թ-ի 33-րդ թաղամասի նկատմամբ (Ֆիրդուսի) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման մեջ։ Այդ որոշմամբ նաև լիազորվել է Երևանի քաղաքապետին տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթներ իրականացնելիս հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։

Կառավարության 2018թ․ մարտի 22-ի որոշման ընդունմանը նախորդել է Երևանի քաղաքապետի և ձեռքբերողների միջև 2018թ․ մարտի 19-ին կնքված պայմանագիր: Պայմանագիրը կցվում է բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը, ուժի մեջ է մտել որոշման ընդունումից հետո և սահմանել է սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, և մասնավորապես պահանջ այն մասին, որ ձեռքբերողը մինչև քաղաքաշինական ծրագրի ավարտը պարտավոր է գնել տարածքում առկա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, իսկ դրանց գնի հաշվարկման համար հիմք է ընդունվում պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը։ Այսպիսով, անշարժ գույքի օտարման վերաբերյալ իրավական որոշումները կայացվել են մինչև 2018թ. հեղափոխությունը՝ նախկին կառավարության կողմից։

Հետագայում արդեն, 2020 թվականի հուլիսին, կնքվել է Հանրապետության 30/1 հասցեի անշարժ գույքի օտարման պայմանագիրը՝ հիմք ընդունելով 2018թ․ մարտի կառավարության վերոնշյալ որոշումը, օտարումն իրականացվել է որոշմամբ սահմանված կարգով, այլ ոչ թե այսպես կոչված ուղիղ աճուրդի միջոցով։ Ընդ որում, նշենք, որ օտարման նման եղանակ` ուղիղ աճուրդ, ՀՀ օրենսդրությանը հայտնի չէ, քանի որ գույքը կարող է օտարվել կամ ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով, սակայն ոչ իրավական կարգավորումներին անհայտ ուղիղ աճուրդի միջոցով։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գնին, ապա երեկվա հրապարակման մեջ նշված գնային տարբերությունը պայմանավորված է բացառապես հողի շուկայական արժեքի ու կադաստրային արժեքի միջև գոյություն ունեցող տարբերությամբ։ 2018թ․ մարտի 19-ին լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրով այս հարցը լիարժեք կարգավորված է համաձայն պայմանագրի 5.6 կետի, որը սահմանում է բառացիորեն հետևյալը․ «Լիազոր մարմինը պարտավոր է ձեռքբերողի կողմից ծանուցում ստանալուց հետո յոթ օրյա ժամկետում կնքել պայմանագիր տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա որևէ մասը Ձեռքբերողին վաճառելու մասին (…)։ Այդ հողամասերի դիմաց լիազոր մարմնին վճարվող գումարը, ներառյալ կիրառելի հարկերը, հաշվարկելու է հիմք ընդունելով սույն պայմանագրի կնքման օրը գործող կադաստրային արժեքը (այդ պահին գործող կադաստրային արժեքը)»։

Այսպիսով՝ գույքի օտարման արժեքը որոշվել է գնահատող կազմակերպության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և մեթոդաբանությամբ իրականացված գնահատման արդյունքում ներկայացված եզրակացության հիման վրա և ներառել է շինության համար գույքի շուկայական գինը՝ ավելացրած «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ համարժեք փոխհատուցում ապահովելու համար գույքի գնահատված շուկայական արժեքի 15%-ը և հողամասի կադաստրային արժեքը։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրությունը՝ ուղղված Երևանի քաղաքապետարանին, վերաբերել է բացառապես ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքապետին վերապահված գործառույթների իրականացման անհրաժեշտությանը, և նրանում գույքի օտարման արժեքի կամ դրա հաշվարկման կարգի վերաբերյալ որևէ դրույթ բնականաբար առկա չի եղել։

Պետք է նաև նշել, որ այս տարածքում ներդրողները հետագայում, ըստ էության, համայնքին են վերադարձնում ձեռք բերված տարածքի շուրջ 65%-ը (30% ճանապարհներ, 35% համայնքային նշանակության տարածքներ)։

Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, որ տարածքը ձեռքբերողը հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերը, քանի որ ՀՀ կառավարությունը դեռևս 2018թ․ մարտի 22-ի որոշմամբ սահմանել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված բոլոր տարածքների ձեռքբերողներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

18:50 09.08.2025

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

18:42 09.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

18:23 09.08.2025

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

18:18 09.08.2025

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

18:07 09.08.2025

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...

SHANTNEWS

18:00 09.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP