16:20 22.12.2020
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելիս արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և անձնական խիզախություն դրսևորել շարքային-պայմանագրային Քաջիկ Սասունի Սարգսյանը, կրտսեր սերժանտ Արման Վահեի Արզաքանյանը, շարքայիններ Կարեն Արմենի Գաբրիելյանը, Գևորգ Խաժակի Ալեքսանյանը, Ռոբերտ Գարիկի Աբրահամյանը, Արթուր Արմենի Ավետիսյանը, Ժորա Տիգրանի Սահրադյանը, Վահան Սիլիչի Մելիքյանը, մայոր Սարգիս Եղիշեի Աղաջանյանը, կրտսեր սերժանտներ Վահե Կարենի Գալստյանը, Սամվել Համլետի Աթյանը, սերժանտ Հրանտ Գրիշայի Եղիազարյանը, ավագ սերժանտ Արմեն Արթուրի Դավթյանը:
Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը, հակառակորդի գրոհները հետ մղելու ժամանակ ստացել հրազենային վիրավորումներ և լիարժեք կերպով կատարել մարտական առաջադրանքը:
Լեյտենանտներ Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը, Տարոն Լևիկի Սաղաթելյանը և Արտաշես Անուշավանի Առաքելյանը բազմաթիվ մարտական դրվագներում հետ են մղել թշնամական գրոհները, թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ, կրակի տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին:
Կրտսեր սերժանտ Խաչատուր Մարատի Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ և հմտորեն ղեկավարել իր ջոկը:
Լեյտենանտ Սենեքերիմ Էդվարդի Էլբակյանը համառ մարտեր է վարել հակառակորդի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և զինտեխնիկա: Հոկտեմբերի 15-ին վիրավորվել է թշնամու հրետակոծության հետևանքով:
Հարավային ճակատային գծում ընթացող մարտերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կապիտան Արամայիս Արթուրի Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Գևորգի Մարտոյանը, Վոլոդյա Հարությունի Հարությունյանը:
Փառք մեր հերոսներին:
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...
18:42 09.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...
18:23 09.08.2025
Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանըԻրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...
18:18 09.08.2025
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...
18:07 09.08.2025
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումըՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...