19:30 09.02.2021
Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատմական շենքի պահպանությանը: Այն գտնվում է քաղաքի պատմական միջուկում, համարվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող կառույց, հայտնի է դարձել որպես Հայ կինոյի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով։ Շենքի պահպանության, հետո վերակառուցման ուղղությամբ տասնյակ տարիներով բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, բայց ոչ մեկը չի իրականացվել։
2017 թվականին մշակույթի նախարար էր Արմեն Ամիրյանը, որը հենց Գյումրիում ներկայացրեց շենքի վերակառուցման վիրտուալ նախագիծը, ըստ որի՝ առաջին հարկում լինելու էին արհեստագործական սրահներ, մի հատվածում տեղակայվելու էր երկրագիտական թանգարանը, իսկ այն հատվածում, որտեղ գործել էր ցարական Ռուսաստանի փոստատունը, դառնալու էր փոստի թանգարան: Հավակնոտ ծրագիրը գնահատվել էր մեկ միլիոն դոլար:
Հետո պարզվել է, որ 2009 թվականից պատմամշակութային կառույցը հանձնվել է մշակույթի նախարարության ենթակայության։
«12 տարի շարունակ էս շենքի տերը մշակույթի նախարարությունն է եղել, բայց մատը մատին չի խփել, ու 12 տարում էդ շենքը ահագին քայքայվել է, շենքը վերևից ներքև փլած-թափած է ու փորձանքի բուն է: Ըստ էության, մշակույթի նախարարությունը քայքայել է «Կումայրի» արգելոց-թանգարանի սեփական տան մաս կազմող շենքերը և հիմի որոշել է փոխել կարգավիճակը: Էն ժամանակ էլ են խոստումներ եղել, երդում են կերել, որ կնորոգենք մշակութային կենտրոն դարձնելու նպատակով․ երկրագիտական թանգարանը պիտի էդտեղ տեղավորվեր: Տրամաբանությունը էդ է հուշում, որ 2009 թվականից իրենցն է եղել, կարող էին 3-4 տարվա ընթացքում սարքեին, բայց չեն արել»,- նիստի ժամանակ հայտարարեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Քաղաքի այցեքարտերից մեկը համարվող շենքը նորից ուշադրության է արժանանում։ Ըստ նոր ներկայացված նախագծի, շենքի առաջին հարկը լինելու է թանգարան, իսկ մյուս հատվածները տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության կենտրոն։
«Հիմա ծրագրի փոփոխություն է կատարվել և որոշել են, որ շինությունը տրամադրեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրամին, և խնդրել է մշակույթի նախարարությունը՝ փոխվարչապետի հանձնարարականով, որ մենք փոփոխություն կատարենք և փոխենք նշանակությունը, այսինքն՝ մշակութայինից փոխենք կրթականի»,- նոր նախագիծը ներկայացրեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներո, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...