19:48 09.02.2021
Այսօրվա Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային 20 հարցերից մի քանիսը վերաբերել են դրամական աջակցություններին ու բյուջեի ֆինանսական փաստաթղթի դրույթների փոփոխությանը։ Դրանց թվում էր նաև քաղաքապետի աշխատավարձի չափի սահմանման մասին նախագիծը։ Գյումրիի ավագանուն առաջարկ էր ներկայացվել քաղաքապետի աշխատավարձը բարձրացնել 10%-ով։
«Գյումրիի ավագանին որոշում է՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել ամսական 340 հազար դրամ և որոշումը ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի մեկից»,-նախագիծը ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանը:
«Չասեք,թե հիմա աշխատավարձդ բարձրացնում ես՝ ուղղակի պիտի բարձրացնեմ, որպիսի կարողանան էդ 10 տոկոս բարձրացումները անեն աշխատակազմի համար։ 80 %-ը հաստիքացուցակների կազմվում է իմ աշխատավարձի չափից»,- հայտարարել է Գյումրիի քաղաքապետը ։
Դրանից հետո Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանից առաջարկ հնչեց բարձրացնել 450 հազար դրամի չափով․
«Ես առաջարկում եմ բարձրացնել մինչև 450 հազար դրամի չափով և ըստ այդմ հետագայում բարձրացնել նաև տեղակալներինը ու մյուս աշխատակազմի աշխատավարձերը, որովհետև էս ռոճիկները թվեր չեն, որ մերոնք ստանում են,առաջարկս շատ լուրջ է»,- շեշտեց ավագանու անդամը։
Հաջորդ լուրջ առաջարկն էլ վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակազմի պարգևատրումների հստակ կարգ սահմանելուն, որ հետագայում շահարկումներից խուսափելու համար ։ Ըստ այդմ առաջարկվեց մշակել պարգևատրման ինչ որ մի արդար համակարգ, որ մեխանիկական չլինի, որպեսզի հասկանան՝ մարդը կոնկրետ ինչ -որ մի սխրանքի, կարևոր գործ անելու համար կստանա պարգևավճար:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
17:38 07.08.2025
Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում«Բավարիայից» հեռացած լեգենդար Թոմաս Մյուլերն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող «Վանկուվերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը 1+1 սկզբունքով է։ 35-ամյա Մյուլերը հուլիսին էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել «Բավարիայից», որի համակարգում էր 2000 թվականից։ Նա մյունխենյան ակումբում 756 խաղում 250 գոլ է խփել, կատարել 276 գոլային փոխանցում։ ...
17:32 07.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՌՎԻ-ի հետՇրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։ Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։ Կողմերը քննարկել են իրավունքահեն բնապահպանական կառավարման, շրջակա միջավայրին առնչվող արդարադատության մատչելիության, կանաչ և արդար անցման, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի […] ...
17:24 07.08.2025
Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է «Scania» ավտոբուսին, ապա՝ «ISUZU» բեռնատարին. կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած […] ...
17:16 07.08.2025
Կառավարությունը կսուբսիդավորի տեքստիլ արտադրությամբ զբաղվողների վարկի տոկոսը. գործադիրի որոշումներըԿառավարությունն ընդունել է Հայաստանի պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք: Այս նույն քաղաքականությունը շարունակելով, այժմ որոշում է […] ...
17:07 07.08.2025
Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը«Յուտա Ջազի» լեգենդար խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը: Սթոքտոնի խոսքերով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր. «Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ […] ...
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...