Կրակված փամփուշտները գյումրեցի արվեստագետի ձեռքում խաչերի են վերածվում․բոլորը նվիրում է արցախյան պատերազմում վիրավորված տղաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Կրակված փամփուշտները գյումրեցի արվեստագետի ձեռքում խաչերի են վերածվում․բոլորը նվիրում է արցախյան պատերազմում վիրավորված տղաներին

20:50 12.02.2021

Մարտի դաշտում կրակված փամփուշտները գյումրեցի Արտակ Թադևոսյանի   արվեստանոցում  նորից զարդի են վերածվում, թեև հակառակն անելու պահանջն ավելի մեծ  է։ Սկսած 2016 թվականից արվեստագետն իր գործերով  խաղաղության կոչ է հնչեցնում աշխարհի բոլոր պատերազմող ու հակամարտող կողմերին, բայց համամարդկային արժեքներն իզորու չեն աշխարհաքաղաքական շահերի դեմ պայքարել ։

Առաջնագծում  ծանր մարտերի ու  դիրքերում սխրանքներ գործող, կյանքը զոհող  զինվորի  մասին լուրերն անբացատրելի հոգեվիճակ էին ստեղծել, որն  Արտակին ստիպել էր  չորս  տարվա դադարից հետո կրկին ձեռքը վերցնել  չորացած վրձինը։Սպիտակ թղթի վրա գույների  պայքար  ու հոգեվիճակ նկարագրող  գծապատկերներ պատերազմի  44 օրերի ապրումների արտահայտումն են։Նկարների շարքը դեռ անուն ու խորագիր չունի,բայց հանունի ծառայեցնելու  նպատակ ունի։

 

«Հենց առաջին օրվանից նպատակս է եղել ,որ էս նկարների շարքը  ծառայի   էն վիրավոր տղերքին , հերոսներին, որոնք  վիրավորում են ստացել  44 օրերի ընթացքում՝ մեր խաղաղությունը ապահովելով, իմ գործերս ծառայելու են իրենց  վերականգնվելու և բուժվելու համար»,- ասում է գեղանկարիչ-զարդագործ Արտակ Թադևոսյանը։

Արտակի արվեստանոցում , ցավոք  կրակված փամփուշտներն են շատացել, որոնք նորից զարդ են դառնում, բայց արվեստագետի ուղերձը մարդկությանը չի սթափեցնում։ Զենքերը լռեցնելու, խաղաղության կոչ պարունակող արհեստով ու արվեստով միախառնված գործերը սահմաններ չի ճանաչում։

Հետպատերազմյան շրջանի աշխատանքները խաչերն են կամ խաչի տեսքով այլ զարդեր։ Արտակը մյուս գործերից դրանք  առանձնացնում է, որովհետև միայն  առաջնագծում  զոհված ու սխրանքներով աչքի ընկած տղաների համար է:

«Մենք չունենք խաղաղության խաչ սիմվոլը, ունենք արիության խաչ․․․ ես փորձեցի ստեղծել էդ խաղաղության խաչի սիմվոլը ու իմ համար առանցքային եղավ, թե ում  պտի էդ  խաչերը տամ։Անվանական խաչեր են՝ համարներով, ու  էդ խաչերը բացառապես կտրվեն էն մարդկանց, ովքեր խաղաղության մեջ ունեցել են իրենց ներդրումը»,- նշում է Արտակը։

«Պատերազմում վիրավորված տղաներից սովորենք ուժեղ կամք ունենալ , բացառիկ լավատես լինել, որ կարողանում են մինչև անգամ նման վիճակում ժպտալ մեզ»,- ասում է Արտակը։ Ամեն օր  հանդիպումները վիրավոր տղաների, նրանց ծնողների  հետ այլ ոգևորություն ու դրական էներգիա են տալիս արվեստագետին, ինչը ժամանակի հետ կփոխի նաև  իր ստեղծագործությունների գաղափարական մոտեցումները։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP