17:19 22.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաև վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:
Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում ևս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաև վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:
Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:
Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքերով՝ ՆԳՆ-ի ձևավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն՝ Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաև ոստիկանության և քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորությամբ դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաև կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը:
Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները՝ վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում և ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...