18:40 01.03.2021
Նախկին «Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման գործընթացը սկսվել է: Այս տարի փոխհատուցում ստանալու իրավունք ունենք 1938 թվականի ծնված քաղաքացիները: Փոխհատուցման համար պետական բյուջեից մեկ միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացվել: Անցած 15 տարիների ընթացքում ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվել է շուրջ 113 հազար ավանդառու։
Նախնական հաշվարկով այս տարի ծրագրից Հանրապետությունում կօգտվեն 7000 կենսաթոշակառուներ, որոնք արդեն 83 տարեկան են։ Միևնույն ժամանակ սոցիալական աջակցության տարածքային բաժիններ դիմելու իրավունք ունեն նաև նախորդ տարիների այն ավանդառուները, որոնք փաստաթղթավորման գործընթացից հետ են մնացել։
«Անցած տարի մենք վճարել ենք փոխհատուցում շուրջ 123 քաղաքացիների, դա միայն մեր՝ «Գյումրի 2» աջակցության կենտրոնին է վերաբերում, իսկ այս տարի հաշվառել ենք ընդամենը հինգ քաղաքացու և սպասում ենք մյուսներին, որոնք արդեն դիմել են ՎՏԲ բանկ»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է սոցիալական աջակցության «Գյումրի 2» տարածքային բաժնի պետ Էդվարդ Բաղրամյանը։
Արտերկրում բնակվող, ինչպես նաև Հանրապետությունում գտնվող, բայց տեղաշարժման խնդիրներ ունեցող տարեց քաղաքացիների համար գործում է հաշվառման հատուկ ընթացակարգ, որի դեպքում միայն քաղաքացին կհամարվի ծրագրի շահառու:
«Եթե քաղաքացին գտնվում է Հայաստանում և ունի տարբեր պատճառներ սոցիալական աջակցության կենտրոններ չներկայանալու համար, իր ներկայացուցիչը, դա կարող է լինել ցանկացած անձ ՝ հարազատ, բարեկամ, հարևան, այդ դեպքում ներկայացուցիչը համապատասխան փաստաթուղթը ներկայացնում է տարածքային բաժիններ, և հաշվառումը կատարվում է։ Ինչ վերաբերում է ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներին, նրանք որևէ անձի տալիս են նոտարական վավերացմամբ լիազորագիր, որի հիման վրա էլ տվյալ անձը կատարում է ամբողջ թղթաբանությունը»,- նշել է Էդվարդ Բաղրամյանը։
Փոխհատուցվող գումարի հաշվարկի բանաձևում փոփոխություններ չեն եղել։ Կարգը նույն է մնացել նաև հետևյալ դեպքի համար, երբ հաշվառվելուց հետո քաղաքացին մահանում է, գումարի փոխհատուցում կատարվում է հատուկ որոշմամբ։
«Երբ որ ավանդատուն մտել է վճարման ցուցակ և վճարման հայտը տրամադրելուց հետո մահացել է, էդ դեպքում ֆիքսվում է, որ քաղաքացու անվամբ արդեն կա գումար և դա իր սեփականությունն է, և դրա վերաբերյալ առանձին համապատասխան որոշում կա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։
Փոխհատուցման ծրագիրը՝ առանց տարիքային շեմի սահմանման, կշարունակի գործել սահմանամերձի կարգավիճակ ստացած բնակավայրերի քաղաքացիների համար, որոնք ունեն խնայողություններ: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, զոհված կամ հաշմանդամ դարձած քաղաքացիներին։
«Սահմանամերձ բնակավայրերի թիվը Արցախյան երկրորդ պատերազմից հետո, կառավարության որոշմամբ, 38-ից դարձավ 77 համայնք։ Ավելացած համայնքները, որոնք կառավարությունը կընդունի, որ նրանք դարձել են սահմանամերձ, բնականաբար, սահմանամերձ բնակավայրի մասին երկրորդ կետի համաձայն, նաև կտարածվի այդտեղ ապրող բնակիչների վրա։ Ովքեր ունեն մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված միջոցներ, կդիմեն ՎՏԲ բանկ, կստանան տեղեկատվություն, իսկ հետո կդիմեն սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներ ու կհաշվառվեն որպես շահառուներ»,- նշել է նախարարության պատասխանատուն։
Իսկ ինչպես քաղաքացին կարող է ստանալ իր գումարը, եթե չեն պահպանվել ավանդային գրքույկները: Նման դեպքերում քաղաքացիները պետք է դիմեն «Խնայբանկի» իրավահաջորդ «ՎՏԲ-Հայաստան բանկ», որտեղ կիրականացվի անձնական տվյալների, ավանդային հաշիվների ճշտում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...