17:51 06.03.2021
Հայաստանում մեկնարկել է գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի արտադրության պետական աջակցության ծրագիրը:Անհատ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունները ծրագրից օգտվելու համար մինչև հունիսի 10-ը ժամանակ ունեն։
Շահառուին տրամադրվող բարձորակ սերմացուի արժեքի հիսուն տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Բարձրորակ սերմացուների մատակարարներ հանդիսանում են լիցենզավորված 18 ընկերություններ ,որոնցից 5-ը գործում են Շիրակի մարզում։ Գյումրիի սելեկցիոն կայանը միակն է ոչ միայն Հայաստանում, նաև տարածաշրջանում, որ զբաղվում է տեղական սերմացուների արտադրությամբ։
Կայանի մասնագետներին 97 տարվա ընթացքում առաջին անգամ հաջողվել է ստանալ աշնանացան սպիտակահատ, վաղահաս ցորենի տեղական սորտատեսակ: Ռիմա Մուրադյանի 8 տարվա գիտական աշխատանքներից հետո, նոր տեսակի «Ռիմա» աշնանացան ցորենը հենց իր անունով գրանցում է ստացել «Պետական սորտափորձարկման սերմերի գործակալություն»-ում։
«Հացահատիկային մշակաբույսերի մեջ աշնանացան ցորենի առաջին սորտն է,որ սպիտակահատ է, քիստավոր է,հասկը՝ կիսակառլիկ։Մի հասկը մինչև 3-4 ցողուններ է տալիս։Հասկի մեջ հատիկների քանակն է ավելին, հատիկները ծանր են, խոշոր, ինչն էլ նպաստում է բերքի ավելացմանը»,- նոր տեղական սորտատեսակի առավելություններն է ներկայացնում հեղինակը՝ Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի պետ Ռիմա Մուրադյանը։
Բացի հացահատիկային սերմացուներից գիտական փորձարկումներով ստացել են հատիկ ընդեղենի նոր տեղական տեսակներ, որոնք համարվում են հացահատիկային մշակաբույսերի այլընտրանք, եկամտաբեր են ու Հանրապետությունում կա մեծ պահանջարկ:
«Այժմ եգիպտացորենի սերմնաբուծություն ենք ուզում սկսենք, ուզում ենք ստանալ նոր տեղական սորտ։ 2020 թվականին «Արարատ» հեռանկարային սորտանմուշը հանձնել ենք պետական սորտափորձարկման, հաստատումից հետո կունենանք նոր հայկական եգիպտացորենի սորտ,որի բարձրությունը հասնում է մինչև չորս մետրի»,-նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի բուսաբուծական բաժանմունքի վարիչ Լուսինե Սուվարյանը։
Գարնանացան սերմացուների սուբսիդավորման պետական ծրագրով սելեկցիոն կայանը գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին բարձրորակ սերմացուն կհատկացնի շուկայականից կես գնով ցածր, որի դիմաց մատակարարը 50 տոկոսով պետական սուբսիդավորում կստանա։
«Ծրագիրն ունի իր չափորոշիչները, կարող են դիմել այն հողօգտագործողները, որոնք ունեն կես հեկտարից մինչև 20 հեկտար հողատարածք։Սերմացուն կարող են ձեռք բերել 50 տոկոս սուբսիդավորված սակագնով, այսինքն , եթե կորնկանի սերմացուն արժե 700 դրամ, այս ծրագրով հողագործներին կհատկացվի 350 դրամով»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։
Համայնքներից ստացված հայտերի տվյալներով այս տարի գարնանացան սերմացուի պահանջարկը մարզում աճել է : Շիրակի մարզում 78 հազար հեկտար վարելահողերից մշակվում է 48 հազարը, դրանք հիմնականում Ախուրյանի ու Արթիկի տարածաշրջաններում են, իսկ Աշոցքի, Ամասիայի բնակավայերի վարելահողերում ցանքաշրջանառություն կատարվում է մասամբ,թեքությունների վրա գտնվող հողակտորները չեն մշակվում ։
«Մեր մարզում պահանջարկը գարնանացան գարու շատ մեծ է, ինչպես նաև բազմամյա խոտաբույսերից՝ կորնկանի։Մեր նախնական հավաքագրած տվյալներով, այս տարի շուրջ 1000 տոննա գարնանացան գարու և մոտ 600 տոննա կորնկանի սերմացուի պահանջարկ կա»,-նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը։
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հացահատիկի վարելահողերի 80 տոկոսն այսօր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, իսկ Հայաստանի ցորենի կարևոր մատակարար հանդիսանում էր Արցախը։Այժմ օրակարգային է դարձել Հայաստանում չմշակվող հողատարածքների վերականգնման ու մշակման հարցը:Շիրակի մարզը կրկին հացահատիկի արտադրման շտեմարան է դիտարկվում ։
Ըստ նախնական հաշվարկների,սերմացուի սուբսիդավորման ծրագրով հնարավոր է մարզում ընդլայնել գարնանացան գարու և հատիկընդեղենի ցանքատարածքները։ Նույն ծրագրի արդյունքում անցած աշնանը արդեն 2000 հեկտարով մարզում ավելացել են աշնանացան ցորենի ցանքերը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...