Շիրակի մարզի Ազատան գյուղում շների հարձակումից տուժել են 13-ամյա տղան և դպրոցի պահակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզի Ազատան գյուղում շների հարձակումից տուժել են 13-ամյա տղան և դպրոցի պահակը

18:45 11.03.2021

Շիրակի մարզի Ազատան համայնքում  թափառող շների հարձակման  հերթական դեպքն է գրանցվել։ Կատաղած շան հարձակումից տուժել է 13-ամյա Արմենակը  և նրան օգնության եկած դպրոցի պահակը։

Արմենակի ոտքերի և աջ թևի շրջանում բազմաթիվ  պատռված ու ծակած վերքերը  հարձակման հետևանքներն են: Տղան  փորձել է մեծ շան հոշոտումից ազատել փոքրիկ քոթոթին, բայց ինքն է հայտնվել շան թաթերի արանքում։

«Շունը մեծ էր, որ երկու ոտքերի վրա կանգնեց, իմ բոյին էր։ Շատ էի վախեցել, ինձ գետնին գցեց ու սկսեց կծել, չէի կարողանում պաշտպանվել․․․ Ոտքերս շատ էին ցավում, որ եկան օգնության, դրանից հետո չէի կարողանում քայլել»,- պատմում է 13 տարեկան Արմենակ Խաչատրյանը։

Արմենակի ընտանիքը Արցախի Մարտակերտի շրջանից է Ազատան տեղափոխվել, երեք երեխաներն էլ  հաճախում են գյուղի դպրոցը: Դեպքն էլ դպրոցի խաղահրապարակում է եղել: Տղային օգնության են հասել դպրոցի աշխատակիցներն ու պահակը, որը ևս շան  կծոցներից վնասվածքներ է ստացել:

 

Գյուղի բուժամբուլատորիայից երեխային և դպրոցի պահակին տեղափոխել են Գյումրիի հիվանդանոցներ, որտեղ կատաղության ու փայտացման  դեմ պատվաստումներ են կատարել, այժմ բուժումը շարունակում են տանը։

«Դպրոցի բակ շները թափանցում են ցանկապատերից, մի հատվածը ցանկապատված չէ։ Մեր հսկողությունը, մեր աշխատանքը դպրոցական ժամերին և դպրոցի տարածքում է, բայց երեխաները մինչև գյուղի ծայրից հասնում են դպրոց, երեք կիլոմետր ճանապարհ են հաղթահարում, ճանապարհներին շատ շներ կան, ոհմակներով են շրջում ու հարձակվում են ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների վրա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը։

Գյուղական համայնքներում ևս  ոհմակներով շրջող շների հարձակման ահազանգերն ավելացել են: 2019 թվականին ընդունված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը  քրեականացնող օրենքից հետո, արգելվեց  կրակոցով թափառող շների վնասազերծումը:

 

«Հիմա շներն ավելի պաշտպանված են, քան մարդիկ, չես կարող շանը մի բան անես՝ նույն րոպեին կուգան կտուգանեն։ Գիշերը հլը ուշ ժամի ելեք ու փորձեք գյուղի մեջ ման գալ, տեսեք՝ կարո՞ղ եք, գյուղում ման գալ հնարավոր չէ»,- ասում է Ազատանի բնակիչներից մեկը։

Գյուղապետարանը հաշվարկել է, որ թափառող շների քանակը  մոտենում է 1000-ի: Ոչ միայն բազմացման արդյունքում է շների քանակն ավելացել, նաև հարևան բնակավայրերից բերում են, կամ շները ոհմակներում հասնում են գյուղի սահմաններ։ Ստերջացման եղանակով  պայքարել դրանց դեմ գյուղապետարանն ի վիճակի չէ՝ ֆինանսական միջոցներ չունի, այլ տարբերակների առաջարկներն էլ կիրառելի չեն։

Մինչ այս, շների վնասազերծման նախկին միջոցների կիրառման ժամանակ, տարեկան 350-400 շան համար ծախսում էին մոտ 600 հազար դրամ, իսկ մեկ շուն ստերջացնելու համար պահանջվում է մոտ 30 հազար դրամ: Նախնական հաշվարկով՝ գյուղում թափառող շներին ստերջացնելու համար կպահանջվի 18-20 միլիոն դրամ։

«Ընդունված օրենքով պիտի շներին ստերջացնենք, բայց դա մեզ ոչինչ չի տա։ Նախ՝ ստերջացված  էգ շունը գայլից ավելի վտանգավոր է, դա մասնագիտորեն ապացուցված է, և ստերջացված շունը նույն վարակն է տարածելու, նույն հարձակումներն է գործելու մարդկանց և կենդանիների վրա»,-ասում է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

Ազատանի գյուղապետարանին են միացել մարզի մյուս համայնքների ղեկավարները և դիմում-նամակներ են ուղղել ոչ միայն պատասխանատու կառույցներին, նաև բնապահպաններին։ Ստացված պատասխաններում համայնքների ղեկավարների դժգոհություններն արդարացնում են, բայց խնդրի լուծման ուրիշ  տարբերակ չեն առաջարկում։ Ազատանի դպրոցի 750 աշակերտների ծնողները ստորագրություններով բողոքի նամակ են պատրաստում ՝ ուղարկելու կառավարությանը և Ազգային  ժողովին։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP