18:52 22.03.2021
Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի ամենամյա հուշամրցաշարը երեկ չի կայացել: Ութ տարի անցկացվող մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի տարբեր բնակավայրերի 80 դահուկորդներ, որոնք այդպես էլ մրցուղիներ դուրս չեն եկել: Բուքն ու գրեթե զրոյական տեսանելիությունը ձախողել են մրցաշարի անցկացումը և ոչ միայն։
Անկանխատեսելի մարտ ամսվա եղանակային տարօրինակություններին Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում հարմարվել են։ Մարտ ամիսն ավարտվում է, իսկ Աշոցքում դեռ խոր ձմեռ է: Ձյան շերտի բարձրությունը հասնում է մոտ մեկուկես մետրի։
Դահուկորդներին թույլ չի տրվել մրցուղի դուրս գալ, վտանգավոր են եղել անգամ նախավարժանքները։ Մինչ այդ մրցուղիներ հարթեցնող տեխնիկան մարզիչի ու դահուկորդների հետ դուրս էին եկել ու մոլորվել Վարդաղբյուրի սարերում։
«Երեք հոգով գնացել են սար ու ճանապարհը չեն կարողանում գտնել։ Դրանից բացի, տեխնիկան է փչացել, հիմա ուզում ենք հասկանալ, որ ուղղությունով են գնացել, որ մենք էլ գնանք ինչ-որ բանով օգնենք, տեխնիկան էլ սարքենք բերենք հետ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսյանը:
Ցածր տեսանելիության պատճառով մարզիչն ու դահուկորդներից երկուսը կորցրել էին հետադարձ ճանապարհը։ Մոտ երկու ժամ անց միայն նրանց հետ հաջողվեց կապ հաստատել։ Տեղանքում կողմնորոշվելու համար ստիպված եղան տարածք եկած շտապօգնության ավտոմեքենայի ազդանշանները միացնել, որպեսզի կողմնորոշվեին և շարժվեին ձայնի ուղղությամբ:
Մարզիչ Սլավիկ Սարգսյանին և երկու դահուկորդներին օգնության հասան տեղանքին ծանոթ մարզիկներից մի քանիսը։ Երկու ժամից ավելի տևած որոնողական աշխատանքներից հետո ձյան գերության մեջ հայտնվածները գտնվեցին։
«Մի երեք հատ ձոր ենք իջել ու ելել, ճամփեն կորցրինք, ահավոր բուք էր, եթե ես մենակ էղնեի, չէի կարողանա հետ գալ, պիտի սպասեի մինչև եղանակը բացվեր, թաղվել էի ձյան մեջ, նավիգացիայով էրեխեքը էկան մեզի գտան, եթե չգային, ես հազիվ մինչև գարնան գլուխ հասնեի տեղ»,- իրենց հետ կատարվածի մասին պատմել է դահուկավազքի մարզիչ Սլավիկ Սարգսյանը:
Նրանց հաջողվել էր գտնել GPS համակարգի միջոցով։ Իսկ ամենամյա հուշամրցաշարը այդպես էլ չկայացավ։ Մեկնարկի ու ավարտի ցուցանակներն ու պատվո հարթակները այդպես էլ մնացին ձյան տակ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...