19:30 24.03.2021
Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականից առաջնությանը կմասնակցեն 10, իսկ կանանց հավաքականից 4 մարզիկներ։
Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի ապրիլին, բայց համավարակի պատճառով Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի որոշմամբ այն հետաձգվել էր մեկ տարով։
Ծանրամարտի կանանց հավաքականից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Արփինե Ղազարյանը։ Օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի մրցաշարը մեր մարզուհիների համար վարկանիշային է։
«Եվրոպայի առաջնությանը մենք ներկայանալու ենք չորս մարզուհիներով, որից երկուսը՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը մասնակցելու են որպես վարկանիշային մրցաշար՝ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար։ Եթե երկուսն էլ ունենան վարկանիշ, այդ դեպքում մենք կունենանք ընտրության հնարավորություն, թե ով կարող է մասնակցել, քանի որ Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցելու են մեկ տղա և մեկ աղջիկ ծանրորդներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Կանանց հավաքականի մարզուհիները հասցրել են մասնակցել հինգ վարկանիշային մրցաշարերի։ Նախորդ տարի համավարակի պատճառով ծանրորդուհիները մրցաշարերի մասնակցելու հնարավորություն չեն ունեցել, հարկադրված դադարից հետո այժմ նախկին մարզավիճակին վերադառնալը դժվար է։
Ըստ կանանց հավաքականի գլխավոր մարզիչի՝ մեդալներ ու մրցանակային տեղեր նվաճելու շանսերը մեծ են։ Եվրոպայի առաջնության մասնակիցների հետ մարզումներին մասնակցում են նաև պատանի ծանրորդուհիները, որոնք օգոստոսին մասնակցելու են Եվրոպայի պատանիների առաջնությանը։
Կանանց ծանրամարտի հավաքականը համալրվել է նոր ու խոստումնալից մարզուհիներով։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն գյումրեցի ծանրորդուհիներին արդեն փոխարինելու են եկել 10-13 տարեկանները, որոնք Հանրապետական ու Միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ են դարձել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է18:09 07.08.2025
Սոնի տեղափոխության համար ռեկորդային գումար է վճարվել«Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը տեղափոխվել է «Լոս Անջելես», հայտնում է MLS-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են 2+2 սկզբունքով։ Transfermarkt-ի տվյալներով` ամերիկյան ակումբը հարավկորեացու համար վճարել է 22 միլիոն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքը MLS-ի պատմության մեջ։ Սոնը «Տոտենհեմում» էր 2015թ. օգոստոսից, 453 խաղում նա խփել է 173 գոլ, կատարել […] ...
17:54 07.08.2025
Հայաստանն այսօր միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ընկալվում է որպես եվրոպական արժեքներ կրող երկիր. Արման ԵղոյանԱրման Եղոյանն անդրադառնում է իր ղեկավարած հանձնաժողովի կողմից ընդունված առանցքային այն նախագծերին, որոնք կարեւոր դեր ունեն մեր երկրի արտաքին քաղաքականությունում: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
17:46 07.08.2025
Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայանՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...
17:38 07.08.2025
Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում«Բավարիայից» հեռացած լեգենդար Թոմաս Մյուլերն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող «Վանկուվերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը 1+1 սկզբունքով է։ 35-ամյա Մյուլերը հուլիսին էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել «Բավարիայից», որի համակարգում էր 2000 թվականից։ Նա մյունխենյան ակումբում 756 խաղում 250 գոլ է խփել, կատարել 276 գոլային փոխանցում։ ...
17:32 07.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՌՎԻ-ի հետՇրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։ Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։ Կողմերը քննարկել են իրավունքահեն բնապահպանական կառավարման, շրջակա միջավայրին առնչվող արդարադատության մատչելիության, կանաչ և արդար անցման, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի […] ...