19:50 24.03.2021
Շուշիի թանգարաններում և ցուցասրահներում մնացին նաև հայաստանցի արվեստագետների գործերը։ Գյումրեցի գեղանկարչուհի Ժակլին Սարգսյանի 33 գեղանկարները 2019 թվականից ցուցադրվում էին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, ևս մեկ ցուցադրությամբ պատրաստվում էր Շուշիում լինել նաև 2020-ին, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև անավարտ է մնացել այն շարքը, որը ներկայացվելու էր Շուշիում։
Արվեստանոցի մի անկյունում գեղանկարչուհու «Հրեշտակներ» շարքն է։ Մի մասն անավարտ է, բայց այս շարքի պատմությանն անպայման վերադառնալու է։ Արցախի հողում կտավների ամբողջական ցուցադրություն լինելու է, միայն թե ոչ Շուշիում։ Շարքը թելերով կապված է մշակութային, հոգևոր արժեք ունեցող քաղաքի հետ։ Կտավներում 33 հրեշտակների նախատիպը հենց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու քարե քանդակներն են։
Շուշին կորցնելուց հետո շարքի շարունակությունը նույնը չի լինի, դեռ ժամանակ է պետք դրանց վերադառնալու։ Այժմ գեղանկարների մի նոր շարք է սկսել, որտեղ Շուշին ու Գյումրին միասին են։
Կտավներից մեկում երեք սերունդ ներկայացնող կանայք են, զուգահեռները Արցախյան երեք պատերազմների միջև է։ Կտավն ավարտել է նոյեմբերի 8-ին՝ Շուշին գրավելուց մեկ օր առաջ։ Տարօրինակ զգացումով՝ հենց այդ օրը գեղանկարը փոփոխության է ենթարկել, թիկունքում գտնվող Ղազանչեցոց եկեղեցին հեռացրել է կտավից։
«Երբ որ ես էսքիզը արեցի Ղազանչեցոց եկեղեցին էնտեղ կար, բայց նոյեմբերի 8-ին ես առավոտյան արթնացա ու եկեղեցին ջնջեցի և կտավը ավարտին հասցրեցի առանց եկեղեցու։ Հաջորդ օրը իմացանք, որ Շուշին այլևս մերը չէր։ Դա ինչ-որ ի վերուստ եկած զգացողություն էր, ինչի պատճառով ես ակամայից եկեղեցին հեռացրեցի նկարից, այդտեղ երևի ինչ-որ խորհուրդ կար»,- ասում է գեղանկարչուհին։
Ընդամենը մեկ անգամ Շուշիում եղած արվեստագետի համար պատմական քաղաքի կոլորիտը ստեղծագործելու անսահման էներգիա են փոխանցել, որտեղ գտել է հարազատ միջավայր, նմանություններ Շուշի և Գյումրի քաղաքների կենցաղավարության ու ճարտարապետության միջև։
«Շուշին ու Գյումրին շատ նման են իրար, երկուսն էլ շատ կոլորիտային են, մեկը սպիտակ գույների մեջ, մյուսը՝ ավելի մոխրագույնի։ Ես էնքան բան եմ տեսել Շուշիում, որ այդ թեմայով կարող եմ ամբողջ կյանքս նկարել ու այդ էներգիան իմ մեջ չի սպառվի»,- ասում է նկարչուհին։
Շուշիից իր հետ Գյումրի է բերել տատիկների խմորհունցի փայտե տաշտակն ու գնդերի համար նախատեսված սկուտեղը։ Դրանք տեղ են գտել Ժակլինի արվեստանոցում։
«Ես այս իրերը ձեռք բերեցի շուշեցի տատիկներից, իրենք այնտեղ շատ են օգտագործում նման բաներ։ Մի քիչ անմխիթար վիճակում էին գտնվում, ես վերամշակել եմ ու տեղադրել իմ արվեստանոցում։ Ամեն անգամ նայելիս իրենք ինձ Շուշին են հիշեցնում, ուրախ եմ, որ այնտեղից կարողացա փրկել այս հնությունները»։
Արցախ աշխարհի , և հատկապես Շուշիի նկարագրության գեղանկարչական շարքերով նախատեսում է աշնանը մեծ ցուցադրություն կազմակերպել նախ Արցախում , հետո Գյումրիում։ Հնարավորության դեպքում կփորձի վերապատկերել իր այն աշխատանքները, որոնք մնացին Շուշիում ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
17:54 07.08.2025
Հայաստանն այսօր միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ընկալվում է որպես եվրոպական արժեքներ կրող երկիր. Արման ԵղոյանԱրման Եղոյանն անդրադառնում է իր ղեկավարած հանձնաժողովի կողմից ընդունված առանցքային այն նախագծերին, որոնք կարեւոր դեր ունեն մեր երկրի արտաքին քաղաքականությունում: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
17:46 07.08.2025
Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայանՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...
17:38 07.08.2025
Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում«Բավարիայից» հեռացած լեգենդար Թոմաս Մյուլերն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող «Վանկուվերի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը 1+1 սկզբունքով է։ 35-ամյա Մյուլերը հուլիսին էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել «Բավարիայից», որի համակարգում էր 2000 թվականից։ Նա մյունխենյան ակումբում 756 խաղում 250 գոլ է խփել, կատարել 276 գոլային փոխանցում։ ...
17:32 07.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՌՎԻ-ի հետՇրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։ Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։ Կողմերը քննարկել են իրավունքահեն բնապահպանական կառավարման, շրջակա միջավայրին առնչվող արդարադատության մատչելիության, կանաչ և արդար անցման, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի […] ...
17:24 07.08.2025
Սյունիքի մարզում 22-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է «Scania» ավտոբուսին, ապա՝ «ISUZU» բեռնատարին. կան տուժածներԵրեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Շ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 51-ամյա Մեհրդատ Ա.-ի վարած «Scania» մակնիշի ավտոբուսին, ապա բախվել Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Խ.-ի վարած […] ...