Գյումրիի սուբվենցիոն 3 ծրագրերը հաստատվել են․ընդհանուր արժեքը  2 մլրդ 386 միլիոն դրամ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+35.09 oC

Գյումրիի սուբվենցիոն 3 ծրագրերը հաստատվել են․ընդհանուր արժեքը  2 մլրդ 386 միլիոն դրամ է

17:08 03.04.2021

Համայնքներից կառավարություն 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելու վերջնաժամկետն ավարտված է:Գյումրիից ներկայացվել էր երեք սուբվենցիոն ծրագիր,երեքն էլ հաստատվել է։Ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 386 միլիոն 567 հազար դրամ, որի 50-60 տոկոսը  լինելու է պետության համաֆինանսավորումը:

Այս տարվա երեք ծրագրերը նախագծի հեղինակները համարում են առաջնահերթ ու  կարևոր:Համալրվելու և թարմացվելու է քաղաքային տրանսպորտի ավտոպարկը, հիմնանորոգվելու են երկրորդային նշանակության 8 փողոցներ, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվելու են  արևային էլեկտրակայաններ, որոնցից ստացված  էներգիան կծախսվի համայնքի կարիքների համար:

Համայնքի բյուջեից  2019 թվականին քաղաքի գիշերային լուսավորության համար ծախսվել է 101 միլիոն դրամ, համայնքային ՊՈԱԿ-ների էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 31 միլիոն: Էներգիայի ծախսը կրճատելու  իրատեսական տարբերակն արևային կայանների կիրառումն է, ինչի համար էլ  քաղաքապետարանը առաջնային անհրաժեշտության ծրագիր է դիտարկել արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումը ։ Սուբվենցիոն այս ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 760 միլիոն դրամ:

«Մենք նախատեսել ենք համայնքապատկան 50 շենքերի և այլ շենքերի,ինչպես նաև քաղաքապետարանի ու փողոցների լուսավորությունը փոխարինել արևային էներգիայով ։Հնարավորության դեպքում նախատեսում ենք մինչև երկու մեգավատ հզորության կայանների տեղադրում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի սուբվենցիոն ծրագրերի փորձագետ Էլզա Գինեցյանը։

Ըստ քաղաքապետարանի  փորձագետի, կարևորությամբ հաջորդ  ծրագիրը, որը հաստատվել է, հասարակական տրանսպորտի ավտոպարկի համալրմանն է վերաբերում։

«Արդեն հաստատված սուբվենցիոն ծրագրով, մոտ 450 միլիոն համայնքի բյուջեի հաշվին, ևս 450 միլիոն նաև կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայի հաշվին, ձեռք էր բերվելու 65-70 միկրոավտոբուսներ՝ նոր երթուղային ցանցում շահագործելու համար, բայց, քանի որ մի քիչ գնային փոփոխություններ եղան, մեր նախատեսած թիվը  նվազեց, դարձել է 60 միկրոավտոբուս»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Ձեռք բերվող երթուղային միկրոավտոբուսների քանակը կրճատվել է գնի պատճառով, շուկայականից բարձր գնով են  տրանսպորտային միջոցներն առաջարկվել։ Մեկ այլ ծրագրով  համայնքը ձեռք կբերի 8 էլեկտրական ավտոբուսներ, որոնք շահագործելու, սպասարկելու մեխանիզմները դեռ գտնված չեն ։

«Մրցույթ է հայտարարվելու  բոլոր երթուղիների համար, լինելու են շահող  կազմակերպություններ։Դեռ որոշված չէ  շահագործելու ձևը՝ ով է շահագործելու, ինչպես։Շահագործման ձևը  հուշելու է էդ երթուղին գծող կազմակերպությունը»,-նշել է քաղաքապետարանի պատասխանատուն։

Սուբվենցիոն ծրագրերի ցանկում  փողոցների ասֆալտապատումն ևս  առաջնահերթություն է։ Երկրորդական 8 փողոցներում, որոնք հիմնականում գտնվում են գլխավորներն իրար կապող միջանցիկ հատվածներում, ոչ մեծ ծավալի նորոգումներ կկատարվեն։

Մասնակի կբարեկարգվի նաև կենտրոնական հրապարակը, որտեղ  հետիոտնային անցումների ներկով  նշումները Ռուսթավելի  և Շիրազի փողոցների օրինակով կդառնան սալապատ։ Սուբվենցիոն բոլոր երեք ծրագրերի համար ավարտի ժամկետը հինգ ամիս է, բայց բոլորը նախագծման և մրցույթների անցկացման փուլերում են։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

Սոնի տեղափոխության համար ռեկորդային գումար է վճարվել

18:09 07.08.2025

Սոնի տեղափոխության համար ռեկորդային գումար է վճարվել

«Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը տեղափոխվել է «Լոս Անջելես», հայտնում է MLS-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են 2+2 սկզբունքով։ Transfermarkt-ի տվյալներով` ամերիկյան ակումբը հարավկորեացու համար վճարել է 22 միլիոն եվրո։ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը դարձել է ամենաթանկարժեքը MLS-ի պատմության մեջ։ Սոնը «Տոտենհեմում» էր 2015թ. օգոստոսից, 453 խաղում նա խփել է 173 գոլ, կատարել […] ...

SHANTNEWS

18:00 07.08.2025

SHANTNEWS

Հայաստանն այսօր միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ընկալվում է որպես եվրոպական արժեքներ կրող երկիր. Արման Եղոյան

17:54 07.08.2025

Հայաստանն այսօր միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ընկալվում է որպես եվրոպական արժեքներ կրող երկիր. Արման Եղոյան

Արման Եղոյանն անդրադառնում է իր ղեկավարած հանձնաժողովի կողմից ընդունված առանցքային այն նախագծերին, որոնք կարեւոր դեր ունեն մեր երկրի արտաքին քաղաքականությունում: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան

17:46 07.08.2025

Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […] ...

BACK_TO_TOP