19:30 06.04.2021
Զբաղվածության տարածքային կենտրոնների երիտասարդության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերում առաջնահերթություն է դրված մասնագիտական որակավորմանը, աշխատանքային փորձի ձեռք բերմանը։ Մասնագիտական եռամսյա պրակտիկան տարբեր ոլորտների ընկերություններում հնարավորություն է տալիս նաև տեղում կայուն վարձատրվող աշխատանք գտնել։ Այս ծրագրով, միայն 2020 թվականին, հաջողվել է 2821 երիտասարդ գործազուրկների մշտական աշխատանքի անցնել։
Ազնիվը Շիրակի պետական համալսարանի նախորդ տարվա շրջանավարտ է, մասնագիտությամբ կենսաբան-մանկավարժ է: Անկեղծանում է՝ մանկավարժությամբ զբաղվել ու դպրոցում դասավանդել չի ցանկանում, ավելի շատ հետաքրքրված է բուսաբուծության ոլորտով: Զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրով մասնագիտական պրակտիկա է անցնում Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնում:
«Միշտ ցանկացել եմ հենց գիտության ոլորտում աշխատել և գիտնական դառնալ, դա էլ երևի հենց նպաստեց, որ պրակտիկաս անցնեմ այստեղ»,- ասում է երիտասարդ կենսաբան Ազնիվ Գրիգորյանը։
Սելեկցիոն կայանի գիտական բաժնի կրտսեր գիտաշխատող է համարվում նաև 27 տարեկան Նարեկը։ Նա գործարար վարչարարություն մասնագիտական դիպլոմով մագիստրոս է: Աշխատանք շատ է փնտրել ու բախվել նույն խնդրին, ինչ մյուս մասնագիտությունների դեպքում է՝ գործատուն աշխատանքային փորձ է պահանջել։
«Հիմնական խնդիրը, որին բախվել եմ, բավարար աշխատանքային փորձ չունենալն է եղել, որոշ տեղեր պահանջել են երկու տարվա աշխատանքային փորձ, որոշ տեղերում՝ ավելի շատ։ Էստեղի գործնական աշխատանքը ամբողջովին նորույթ էր ինձ համար, որովհետև կոնկրետ բուսաբուծության ոլորտում ես չէի ունեցել պրակտիկա, հիմա սա լավագույն առիթ է փորձ ձեռք բերելու համար»,- ասում է կրտսեր գիտաշխատող Նարեկ Բաղդասարյանը։
Գյումրիի սելեկցիոն կայանում երիտասարդ մասնագետների կարիք շատ ունեն: Գիտական բաժնում խրախուսում են նոր կադրերի ներգրավվածությունը: Այստեղ սերնդափոխությունը համարում են կարևոր ու բնականոն գործընթաց, ինչից կշահի գիտությունը։
Աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում մրցունակ դառնալու խնդիրն է լուծում զբաղվածության տարածքային կենտրոններում ներդրված այս ծրագիրը, որի կարևոր բաղադրիչն է գործազուրկ երիտասարդների համար եռամսյա գործնական պրակտիկան, իսկ լավագույն արդյունքը լինում է այն, որ նրանք աշխատանքի են անցնում իրենց նախընտրած ոլորտներում:
Գյումրիից նախորդ և այս տարի ծրագրում ընդգրկված են եղել մոտ 50 շահառուներ: Երիտասարդ գործազուրկին պրակտիկայի ընթացքում վճարվում է աշխատավարձ` նվազագույն աշխատավարձի չափով, գործատուին՝ գումար այդ աշխատավարձից բխող հարկային և այլ ծախսերը կատարելու համար, իսկ պրակտիկան կազմակերպող մասնագետին ՝ ամսական գումար նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։
«Ծրագրի կայուն զբաղվածության ցուցանիշը շատ բարձր է, շահառուների գրեթե 77 տոկոսը պրակտիկայից հետո անցնում է կայուն վարձատրվող աշխատանքի։ Մարզերում շատ մեծ է բժիշկների, բուժաշխատողների պահանջարկը, անգամ մայրաքաղաքում կա դեղագետների պահանջ։ Պահանջարկը մեծ է նաև մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, վաճառողների, գանձապահների, ինչպես նաև մասնագիտություն չունեցող բանվորների կարիք շատ կա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը։
Գործազուրկ երիտասարդների համար պրակտիկ գործունեության ապահովումից բացի, կա մեկ այլ ծրագիր ևս, այն վերամասնագիտացման ուղղությամբ է։ Հնարավորություն է տրվում երիտասարդին փոխել մասնագիտության պրոֆիլը և ձեռք բերել շուկայի պահանջարկին համապատասխան աշխատանք։ Գյումրիում, օրինակ, կարող բանվորներից բացի, սպասարկման ոլորտում բարձրակարգ բարմենների, մատուցողների ու խոհարարների են աշխատանք առաջարկում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...