18:10 12.04.2021
Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում մանսուրյանական երեկո էր: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են մաեստրոյի հայտնի կինոերաժշտությունները՝ նոր գործիքավորմամբ: Մեծանուն կոմպոզիտորը երեկոյին ներկա չէր, իսկ Սերգեյ Սմբատյանի նվագախումբը ղեկավարել է Ազգային օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Մինչ համերգային երեկոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Գյումրիի 4-րդ երաժշտական դպրոցում մասնակցել է նորաստեղծ «Մանսուրյան» աշակերտական կամերային նվագախմբի առաջին համերգին։ Երաժիշտները նվագախմբին են փոխանցել լարային գործիքներ, որոնք մաեստրոյի նվերն են պատանի երաժիշտներին։
2019 թվականին մեծանուն կոմպոզիտորի՝ հայկական կինոերաժշտության անփոխարինելի վարպետ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված անցկացվեցին հոբելյանական համերգաշարեր, իսկ ամփոփիչ համերգը տեղի ունեցավ Գյումրիում:
Հենց այդ ժամանակ հայտարարվեց, որ համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Գյումրիի 4-րդ երաժշտական դպրոցին։ 10 լարային նվագարանները դպրոցին փոխանցեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս նվագախումբը ոչ թե դառնա ինքնանպատակ աշակերտական նվագախումբ, այլ իսկապես ծառայի Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը, ինքը նոր որակ բերի և կարողանա այս ընդհանուր մշակութային համապատկերում առանձնանալ և դառնալ ճանաչելի նվագախումբ, մարդիկ խոսեն և իմանան, ճանաչեն Գյումրիի աշակերտական կամերային նվագախումբը»,-նշել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
«Պատանի երաժիշտների նվագելը այս նվագախմբում շատ կարևոր է, ասեմ, որ ես մեծ հույս ունեմ, որ մենք շատ լավ համագործակցություն կունենանք։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու այս աշակերտական կամերային նվագախումբը համատեղ համերգային ծրագրեր կիրականացնեն։ Ունենք տարբեր նախագծեր, անպայման մենք ձեզ հրավիրելու ենք Երևան՝ համերգներով հանդես գալու»,- վստահեցրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբարյանը։
Աշակերտական կամերային նվագախմբի պատանի երաժիշտների համար միասին հանդես գալու առաջին փորձն էր, պատասխանատվության մեծ զգացում էր նրանց համար նվագել համաշխարհային ճանաչում ունեցող մաեստրոյի ստեղծագործությունները։ Նորաստեղծ աշակերտական կամերային նվագախումբն առաջիկայում կհամալրվի նոր երաժիշտներով։
Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության մեծ մասը նոտագրվել ու ծնունդ են առել «կինոյի քաղաք» Գյումրիում: Որքան ֆիլմի նկարահանումներն են եղել բարդ, այնքան էլ ֆիլմին համահունչ երաժշտություն գրելը։ Մաեստրոն կինոերաժշտությունները գրել է, երբ նա ծանոթացել է ֆիլմի գլխավոր դերակատարների հետ, իր համար կերպարները մուսա են եղել: Մաեստրոյի՝ Հայկական ֆիլմերի համար գրված երաժշտությունները հայկական մշակույթի մնայուն այցեքարտն են ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...