21:31 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Կիմ Չեն Ինին Էլթոն Ջոնի «Rocket Man» երգի սկավառակը չի հանձնել, սակայն ինքը փոքր նվեր ունի ԿԺԴՀ ղեկավարի համար: Այս մասին նա լրագրողներին հայտնել է Բրյուսել թռիչքից առաջ:
«Նրան չեն փոխանցել, բայց կհանձնեն մեկ ուրիշ անգամ»,- ասել է Թրամփը:
Այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարը նվեր է տանում ԿԺԴՀ առաջնորդին՝ սկավառակի տեսքով, Պոմպեոյի ժամանման նախօրեին գրել էին Փհենյանի, ինչպես նաև Չինաստանի և Հարավային Կորեայի թերթերը:
Անցյալ տարի, երբ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ էր անցկացրել, Թրամփը մի քանի անգամ Կիմ Չեն Ինին անվանել էր «փոքրիկ մարդ-հրթիռ»: Ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Թրամփին անվանել էր «խելքը թռցրած ծերուկ»:
Համաձայն հարավկորեական «Chosun Ilbo» թերթի աղբյուրների՝ հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում Կիմ Չեն Ինը Թրամփին հիշեցրել էր «փոքրիկ մարդ-հրթիռ» վիրավորական մականվան մասին: ԱՄՆ նախագահը դուրս է եկել իրավիճակից՝ հարցնելով՝ լսե՞լ է արդյոք ԿԺԴՀ առաջնորդը Էլթոն Ջոնի համանուն երգը: Բացասական պատասխան ստանալով՝ Թրամփի գլխում հղացել էր ձայնասկավառակ նվիրելու գաղափարը:
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...