15:48 11.07.2018
Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ Խաչիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ հունիսի 1-ից հասարակության շրջանում լուր է տարածվել, որ ՀՀ վերադարձող զինծառայությունից խուսափողների նկատմամբ մոտեցումը փոխվել է։
Մուրադյանը հավաստիացրեց, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան՝ ինքնակամ ծառայության մեկնելու, զորակոչվում են այնպես, ինչպես մյուսները։
Ոստիկանության փոխգնդապետը նաև ասաց, որ իրենց շատ դեպքերում դիմում են՝ տեղեկացնելով, որ Հայաստան վերադառնալիս սահմանում խնդիրների են բախվում։ Մուրադյանը կոչ արեց նման դեպքերում ոստիկանության հեռախոսահամարներին զանգահարել կամ դիմել իրենց տարածքային ստորաբաժանումներ՝ տեղեկացնելով խնդրի մասին։
Ոստիկանության պաշտոնյան նաև նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ինքնակամ Հայաստան է վերադարձել և ծառայության մեկնելու ցանկություն հայտնել շուրջ հարյուր քաղաքացի։ Եթե սա համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այն երեք անգամ ավելացել է։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն11:51 12.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […] ...
11:49 12.06.2025
ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամըՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: ...
11:41 12.06.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:20 12.06.2025
Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ«Աթլետիկի» վհարձակվող Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: «Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ […] ...
11:04 12.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...
10:45 12.06.2025
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ «Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ […] ...