17:50 11.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ. Սթիֆլերը հույս է հայտնել, որ երկու մարմինների միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության և կարևորել «Կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոն» (ԿՇԵԱԿ) ԱՄՆ ոչ-կառավարական կազմակերպության հետ փոխգործակցության իրավական հենքի ստեղծումը։
ԿՇԵԱԿ-ը մասնագիտացված մեծ կառույց է, որը վարում է համացանցում երեխաների դեմ կատարվող սեռական բնույթի ոտնձգություններ պարունակող տեղեկությունների բազա, ինչը զեկույցների տեսքով փոխանցվում է ԱՄՆ իրավապահ մարմիններին։ Մասնավորապես` պատրաստվում են 8 տարբեր զեկույցներ՝ մանկական պոռնկագրություն ստեղծելու և տարածելու, երեխաներին սեռական հարաբերության մեջ մտնելուն առցանց եղանակով հակելու, երեխաների մարմնավաճառության, երեխաների ներգրավմամբ սեքս-զբոսաշրջության, մանկապղծության, անառակաբարո նյութեր երեխային ուղարկելու, ապակողմնորոշող տիրույթային անունների, համացանցում ապակողմնորոշող բառերի կամ թվային պատկերների վերաբերյալ։ Նշված զեկույցներից և ԿՇԵԱԿ-ի օգնության համակարգչային գծից ԱՄՆ-ում օգտվում են քննչական և իրավապահ մի շարք մարմիններ։
Նշված տվյալների բազայում մշակվում են նաև օտարերկրացի երեխաների վերաբերյալ տեղեկությունները, և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ դրանց հասանելիություն կարող է ունենալ նաև Հայաստանի քննչական կոմիտեն։
«Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են երեխաների և, հատկապես, հանցագործությունից տուժած անչափահասների իրավունքների պաշտպանությունը։ Երկրի ապագան առողջ սերունդն է, իսկ առողջ մանկությունը՝ հիմնական գրավականը։ Օրեցօր լայն տարածում ստացող համացանցը հրապուրիչ է անչափահասների համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է ավելացնել նրանց՝ հանցագործությունների զոհ դառնալու հավանականությունը։
Ուղղակի մեր պարտքն է պաշտպանել մեր երեխաներին բոլոր հնարավոր հանցագործություններից»,- ասել է ՔԿ նախագահը և հույս հատնել, որ ԿՇԵԱԿ-ի համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի` այդ արատավոր երևույթի դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում ստորագրվեց Կիբերօգնության համակարգչային գծի հեռակա մուտքի կարգի վերաբերյալ փաստաթուղթը, որը համապատասխան իրավական ընթացակարգերն անցնելուց հետո կապահովի ՀՀ քննչական կոմիտեի հասանելիությունը՝ միջազգային այդ տվյալների բազային։
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին12:10 12.06.2025
«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն13:42 12.06.2025
Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետՀունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...
13:30 12.06.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:13 12.06.2025
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...
13:00 12.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ըԲացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...
12:47 12.06.2025
Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներԱվտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ: Պարզվել է, […] ...
12:30 12.06.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան ՄարիանինՀունիսի 11-ին Պրահայում՝ «Գլոբսեք» համաժողովի աշխատանքների շրջանակում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության առաջիկա օրակարգի շուրջ՝ առանձնանշելով տնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ […] ...