14:00 13.07.2018
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցին, ասել է, որ վարչապետի ասուլիսի ժամանակ մի հետաքրքիր նախադասություն է առանձնացրել, որտեղ վարչապետն ասում է, որ ԵՄ-ում հետաքրքրվել են, թե ինչ արդյունք են տվել այն միջոցները, որոնք ուղղվել են Հայաստան: Ըստ Պողոսյանի՝ սա հարց է, որի պատասխանը ունենալու համար միջազգային կազմակերպությունները իրենք էլ պետք է աշխատեն:
«Միջազգային ինստիտուտները պետք է նստեն աուդիտ անեն, 1 մլդ դոլար խոսքի ազատության համար են հատկացրե՞լ են, ուրեմն պետք է ստուգեն`արդյո՞ք դա արժեք է դարձել, արդյունք տվե՞լ է, թե՞ ոչ: Դատական համակարգի, փոքր և միջին բիզնեսի համարը ստացածները արդյունք տվե՞լ են, թե՞ ոչ: Եթե իրենք այս նույն վարժությունը չանեն, իրենք էլ են անգելու նրան, որ այդ ամենը աշխարհաքաղաքական գործիք է, ոչ թե փոխելու միջոց»,- ասել է Պողոսյանը:
Հարցին՝ Հայաստանը ԵՄ-ից հատկապես որ ոլորտներում կարող է աջակցություն ստանալ, Պողոսյանը պատասխանել է.
«Եթե ԵՄ-ում արդեն գիտեն, թե ոնց են անում, որ աշխատանքային պայմանները այնպես լինեն, որ մարդիկ չգան ու բողոքեն, դա պետք է վերցնենք: Սովետական ժամանակ մենք ունեինք օրենքով սահմանված ինչ-որ բան, մի ընկերություն էլ գալիս ստուգում էր այսինչ բանը տեղում էր, թե ոչ ու դրանով նպասում էին կյանքի որակի բարձրացմանը: Պետք է դա վերադարձնել: Կամ իմանալ՝ ինչպես անես, որ դատարանների անկախության խնդիրը դառնա ոչ թե այն, որ քեզ չզանգեցին, այլ որ իսկապես իրենց խնդիրը լիարժեք են կատարում»,- հավելել է Թևան Պողոսյանը՝ նաև նշելով, որ իր կարծիքով, լավ կլինի, որ ԵՄ-ն ու մեր կուսակցությունները ընտանիք ձևավորեն` փոփոխություններին իսկապես նպաստելով:
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...
21:32 11.06.2025
Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել․ Նորիկ Նորիկյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ վարչապետն իրավունք չունի կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Իսկ այդ գործընթացը սկսելու պատճառ նշում է հետևյալը․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել և […] ...