12:22 13.07.2018
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
Երկու օր առաջ՝ հուլիսի 10-ին, հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2017 թվականի հունիսի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ որպես անշարժ գույք Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 առանձնատուն, 1 այգետնակ, 2 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն և 1 արտադրական նշանակության շինություն։
Որպես շարժական գույք՝ Մարգարյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «MERCEDES-BENZ S 450» մակնիշի։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Մարգարյանը ունեցել է 25 հազար դրամի բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար և 50 հազար եվրո։
2017 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրը Տարոն Մարգարյանի եկամուտները կազմել են 5 մլն 36 հազար 840 դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից։
2018 թվականի մարտի 15-ին Մարգարյանը ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ Մարգարյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 25 հազար դրամի բաժնեմաս, որը հարկային տարում օտարվել է 1 մլն 800 հազար դրամով։
Մարգարյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում անփոփոխ են մնացել՝ 250 մլն դրամ, 45 հազար դոլար և 50 հազար եվրո։
Տարոն Մարգարյանի տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 921 հազար 769 դրամ, որից 8 մլն 121 հազար 769 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 800 հազար դրամը գոյացել է օտարված գույքից։
Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, 2018 թվականի մարտի 15-ին իր ամուսնու տարեկան հայտարարագիրը ներկայացնելուն զուգահեռ ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Գոհար Սարգսյանը, ըստ հայտարարագրի, չունի անշարժ և շարժական գույք։ Տարեսկզբում Սարգսյանի դրամական միջոցները կազմել է 50 մլն դրամ, իսկ տարեվերջում այն նույնչափ էլ մնացել է։
Հիշեցնենք, FACT TV-ի ֆեյսբուքյան էջը 2017թ․-ի նոյեմբերի 1-ից մինչ 2018թ․ փետրվարի 21-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի, շրջապատի, ինչպես նաև ունեցած դղյակների վերաբերյալ: Հետաքննության մեջ ներկայացվում են Տարոն Մարգարյանի գործունեության և հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ: Իրականում՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը շատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարագրվածը: Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը չի հայտարարագրել իր թանկարժեք իրերը, բիզնեսները և այլն:
Ըստ FACT TV-ի հետաքննության՝ Տարոն Մարգարյանի՝ միայն Ավան վարչական շրջանում գտնվող դղյակը՝ 1578.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով՝ գնահատվում է մոտ 3 մլն դոլար, ինչը Մարգարյանի 210 տարվա աշխատավարձն է և, ըստ երևույթին, նա պետք է ծնված լիներ 1808 թվականին, որպեսզի իր 210 տարվա աշխատավարձով կարողանար նման դղյակ կառուցել:
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...
21:32 11.06.2025
Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել․ Նորիկ Նորիկյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ վարչապետն իրավունք չունի կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Իսկ այդ գործընթացը սկսելու պատճառ նշում է հետևյալը․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել և […] ...