Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի մրցույթը կայացել է էական խախտումներով․ դպրոցի խորհրդի անդամներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի մրցույթը կայացել է էական խախտումներով․ դպրոցի խորհրդի անդամներ

18:20 09.10.2018

Հոկտեմբերի 5-ին Գյումրիի 37 ավագ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի մրցույթ, որի արդյունքում վերընտրվել է Աստղիկ Ավետիսյանը: Հայտարարված  մրցույթի մասնակից այլ թեկնածուներ չեն եղել: Դպրոցի կառավարման խորհրդի ութ անդամներից երեքը դժգոհ են մրցույթի արդյունքներից: Նրանք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ մրցույթն անցկացվել է ընթացակարգային ու այլ խախտումներով, որոնց մասին նրանք բարձրաձայնել են հենց  մրցույթի պահին, բայց խորհրդի և մրցութային հանձնաժողովի նախագահները նրանց դժգոհությունները համարել են անհիմն ու շարունակել հանձնաժողովի աշխատանքը։

«Փաստաթղթերը ընդունվել են ընդամենը մեկ մարդու կողմից, գուցեև եղել են դեպքեր, մենք վստահ չենք և փաստեր էլ չունենք, որ մարդկանց փաստաթղթերը չեն ընդունվել, ինչի հիմք կարող են հանդիսանալ ընդամենը մեկ փողոց վերև գտնվող դպրոցը, որտեղ 8-9 մասնակիցներ են եղել ու թեժ պայքար կար, իսկ այդ դպրոցում որևէ հայտ չի եղել»,- իր տեսակետն է հայտնել թիվ 37 ավագ դպրոցի խորհրդի անդամ Էմմա Բաղդասարյանը։

«Դպրոցը հանդիսանում է պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՊՈԱԿ-ների համար գոյություն ունի մրցույթների անցկացման ընդհանուր կարգ, էս դեպքում տնօրենների ընտրությունը արգելվում է անցկացնել մեկ թեկնածուով»,- պարզաբանել է թիվ 37 ավագ դպրոցի խորհրդի անդամ Կարեն Ավագյանը։

Նիստը հետաձգելու պահանջով Խորհրդի անդամները անցկացրել են նաև բաց քվեարկություն, որին 8 անդամներից երեքն են կողմ քվեարկել, և արդյունքում մրցույթը համարվել է կայացած։ Նրանք տնօրենի մրցույթի արդյունքների արձանագրությունը ստորագրել հրաժարվել են և դիմում բողոք են ներկայացրել նաև կրթության և գիտության նախարարություն, որտեղից դեռևս արձագանք չեն ստացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP