Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը

14:34 27.01.2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են ՀՀՇՆ «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։

Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Նախկին նորմը հաստատվել էր 2011 թվականին քաղաքաշինության նախարարի 167-Ն հրամանով։
Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ավելի քան 10 տարի վաղեմության շինարարական կլիմայաբանության նորմերը՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը և՛ աշխարհում, և՛ Հայաստանում։

Օդերևութաբանական դիտարկումների մոտ 90 տարվա շարքում ամենատաք չորս տարիները Հայաստանում դիտվել են վերջին տասնամյակում՝ 2010, 2018, 2021 և 2023 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների, և սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։ Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 43․7°C, դիտվել է 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, իսկ 2017թ․ և 2018թ․ ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42°C-ը։

Ավելին, Հայաստանի օդերևութաբանական կայանների թվի կեսից ավելին գրանցեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ վերջին տասնամյակում։ Էքստրեմալ բարձր ջերմաստիճանային պայամանների իմացությունը շատ կարևոր է շինարարության կազմակերպման համար։

Վերանայված «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի հաշվարկներում ներառվել են վերջին տասնամյակի դիտարկումների տվյալները։ Բացի այդ ավելի մանրամասն են ներկայացված արեգակնային ճառագայթման հաշվարկային հարաչափերը, ինչպես նաև ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի նախագծման համար կիրառվող կլիմայական հարաչափերը։

Աշխատանքներն իրականացվել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ–ԿԿՀ ծրագրի շրջանակում, քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմի աջակցությամբ։

ՀՀՇՆ 22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի 15․01․2024թ․ №03-Ն հրամանով և փաստաթղթին կարելի է ծանոթանալ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP