13:41 26.07.2018
Փոքր և միջին բիզնես իրականացնող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, հիմա այդպես չէ: ՊԵԿ նախագահի խոսքերով՝ եթե գործարարը կարծում է, որ սխալ վարչարարություն է իրականացվել, ապա իրենք տվել են կազմհսկողական վարչության կոնտակտային տվյալները, խնդրել, որ դիմեն […]
11:16 26.07.2018
ՊԵԿ-ը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպը: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, որը, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա […]
20:25 25.07.2018
Հանրային սննդի ոլորտի գործունեության հարկման համակարգի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է. Օրենսդրական փոփոխությունների մասով. ՀՀ հարկային օրենսգրքում հանրային սննդի ոլորտին վերաբերող փոփոխություններին ծանոթանալու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ընձեռված են եղել հարկ վճարողներին: Ընդ որում, կատարված փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հարկերը վճարել՝ ելնելով իրացման շրջանառություն ծավալից, […]
19:34 25.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթը […]
18:55 25.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին […]
15:11 25.07.2018
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ հանրային կապերի բաժինը: ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ […]
08:25 25.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։ Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵՏՄ հայաստանյան իր «պարտնյորի» նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաև Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի […]
17:40 24.07.2018
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]
17:15 24.07.2018
ՀՀ քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր […]
15:17 24.07.2018
ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերագրյալի հիման […]
14:20 24.07.2018
«Մեր պետական գնումների մասին օրենքում երկու չափանիշ կա՝ նվազագույն գին և տնտեսապես առավել շահավետ առաջարկ, իսկ կոռուպիցոն ռիսկերը նվազ կլինեն այն ժամանակ, երբ որ պատվիրատուն հստակ գիտի՝ ինչ է ուզում և այս տեղեկատվությունը մատչելի է բավարար թվով սուբյեկտների, որոնք իրական մրցակցություն են ունենում: Այսինքն՝ շուկայում, եթե մենք կարողանանք այսպիսի խաղի կանոններ ստեղծել, ապա մեծ հաշվով […]
12:10 24.07.2018
«Գնումների մասին» օրենքը, ընդհանուր առմամբ, համահունչ է եվրոպական փորձին: Այս խոսքերն ամիսներ առաջ ասել էր տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որն այժմ լինլեով վարչապետի խորհրդական՝ «Հեռանկար»-ի տաղավարում, մեկնաբանելով իր այս խոսքերը, նշեց, որ ինքը շարունակում է մնալ այդ կարծիքին: «Կան փաստեր և իրողություններ, որոնք դժվար է ժխտել: Հայաստանն անդամակցել է լավագույն փորձին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների […]
00:48 24.07.2018
10 օր է՝ ուսումնասիրություններ ենք սկսել, և արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Այս մասին հուլիսի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել […]
21:11 23.07.2018
Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը ԱՄՆ-ի՝ 1960-ականների սկզբներից գործող տնտեսական էմբարգոն համեմատել է «Դինոզավր»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Դիաս-Կանելը հայտարարել է, որ զրույցի քիչ թեմաներ են մնացել, բայց դրան հակառակ՝ շատ բան կա անելու, ուղղելու, ստեղծելու: «Հեշտ չի լինելու դա անել, որովհետև մեր զարգացման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ շրջափակումը, […]
19:05 23.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բաց նամակ է ուղղել տրանսպորտի, կապի նախարար Աշոտ Հակոբյանին՝ անդրադառնալով Հայաստանի երկաթուղային ցանցի խնդիրներին. «Վերջերս հրապարակվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպո։ Այցից հետո ինձ զանգահարեց երկաթուղու նախկին աշխատակիցներից մեկը, որի մոտ տեսանյութը դիտելուց հետո առաջացել էին մի շարք հարցեր: […]
15:59 23.07.2018
Ամերիկյան ավանդային մուտքերի թողարկման հետ կապված խախտումների համար ամերիկյան իշխանությունները տուգանել են Գերմանիայի խոշորագույն Deutsche Bank-ին: ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովից հայտարարել են, որ Deutsche Bank-ի երկու ստորաբաժանում խախտումներ են թույլ տվել ամերիկյան ավանդային մուտքերի թողարկման և շրջանառության ժամանակ: Հայտնի է, որ Deutsche Bank Trust Co. Americas-ը (DBTCA) 5 տարի շարունակ իրականացնում էր ավանդային մուտքերի […]
15:41 23.07.2018
ԱՄՆ-ն նպատակ է դրել, մինչև նոյեմբերի 4-ը, Իրանից նավթի ներմուծման ծավալը հասցնել 0-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Մեր արշավի հիմնական ուղղությունը Իրանի բանկային ու էներգետիկ ոլորտի վրա պատժամիջոցների սահմանումն է: Ինչպես մենք անցյալ շաբաթ պարզաբանել ենք՝ որ մենք կենտրոնացած ենք այն հարցի վրա, որ Իրանից նավթ […]
15:01 22.07.2018
Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ ներկայում քննարկվում են այցի ժամկետները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Քննարկում ենք օգոստոսին այցելելու տարբերակները: Հավանաբար օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կգա: Այցը 4-5 օրով է նախատեսված: Սպասում ենք ժամկետների վերաբերյալ պարոն Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,- ասաց Վարագ Սիսեռյանը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, […]
10:48 22.07.2018
Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Երեկ «Ժամանակ» թերթը գրել էր, որ հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը […]
16:59 21.07.2018
Շարունակվում են «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարական աշխատանքները: Այս խնդրով բնակիչները դիմել են Econews.am կայքին։ Բնակիչները կայքին պատմել են, որ աշխատանքները շարունակվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլև նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամենը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ […]
13:14 21.07.2018
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպել է աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: «Շատ կարևոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման և ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարության, միջազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- հանդիպման ընթացքում շեշտել է Գրիգորյանը: Նա կարևոր է […]
09:00 21.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ […]
19:22 20.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արարատի մարզում գործող «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր […]
17:22 20.07.2018
Գյումրիի փողոցաշինական վարկային ծրագրում նախագծային անհամաձայնություններ են առաջացել՝ նոր անցկացված ենթակառուցվածքները շինարարները վնասում են: Այս մասին այսօր քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների և կապի օպերատորների ներկայացուցիչները խոսել են հերթական քննարկման ժամանակ, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Նախագծային անհամաձայնությունների հետևանքով փողոցաշինական ծրագիրն ամբողջ թափով չի ընթանում: Փողոցների ցանկը ծրագրում երկար է, բայց շինաշխատանքները մի քանիսում են սկսվել՝ Կոմիտաս […]
14:22 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՊԵԿ կադրային նշանակումներին: Լրագրողները հիշեցրին՝ մամուլում սկանդալային գրառումներ եղան ՊԵԿ պաշտոնյաների մասին, ապա հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՊԵԿ-ում հայտնվել են կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված մարդիկ, ինչպե՞ս է, որ այդպիսի մարդիկ հայտնվեցին նոր կառավարությունում և կախարդական փայտիկը, որի մասին ասում էր ինքը՝ վարչապետը, ինչո՞ւ չանցավ ՊԵԿ-ի մոտով: […]
14:10 20.07.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել NEMIROFF ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությունը: Դիմումի հիման վրա վրա հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ NEMIROFF ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել […]
12:54 20.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննադատություններին, թե այնքան էլ պարզ չէ՝ ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը: «Գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը: Ես ուզում եմ արձանագրենք, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական […]
22:25 19.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող հնարավոր օժանդակության […]
20:36 19.07.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է՝ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների մասին փաստական տվյալներ: Մասնավորապես պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, […]
20:42 18.07.2018
Ալբանիան, Վրաստանը, Նորվեգիան, Ուկրաինան ու Չեռնոգորիան միացել են Եվրամիության խորհրդի որոշմանը՝ երկարաձգել Ղրիմի հարցով պատժամիջոցները: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում: «Չեռնոգորիան, Ալբանիան և Նորվեգիան, որոնք եվրոպական տնտեսական գոտու անդամներ են, ինչպես նաև Ուկրաինան ու Վրաստանը, միացել են Ղրիմի հարցով ԵՄ-ի պատժամիջոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, տվյալ երկրները մտադիր են ապահովել […]