13:39 03.08.2018
Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նշվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ողջունելով […]
13:18 03.08.2018
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է արձանագրել Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոց կիրառելու հետևանքով: Հաղորդվում է, որ թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի անկում է արձանագրել՝ մեկ դոլարի դիմաց մինչև 5 լիրա, այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը պաշտոնական Վաշինգտոնը որոշեց պատժամիջոցներ կիրառել նախագահ Էրդողանի կառավարության երկու նախարարների նկատմամբ: […]
09:33 03.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել: «Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման […]
20:16 02.08.2018
Վրաստանում հուլիսի 1-ից ֆիզիկական գործարար անձինք, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 500 հազար լարին ստանալու են փոքր բիզնեսի կարգավիճակ։ Նախկինում այդ շեմը 100 հազար լարին էր։ Նախկին 5 տոկոսի փոխարեն փոքր բիզնեսի կարգավիճակ ստացած անձանց եկամտից հուլիսի 1-ից հարկվելու է 1 տոկոսը, իսկ այդ կարգավիճակը նշված անձինք պահպանելու են երկու տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ այս […]
14:25 02.08.2018
Այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում երկրների տեսակարար կշռում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որոշակի տեղաշարժեր են գրանցվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական կոմիտեի կիսամյակային տվյալները: Նշվում է, որ «ԱՊՀ երկրներ» տողում արտահանման տեսակարար կշիռը աճ է արձանագրել. 2018-ի հունվար-հունիսին ԱՊՀ երկրներ է արտահանվել 302 միլիոն դոլարի ապրանք՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 234.2 միլիոն […]
10:18 02.08.2018
Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշել է նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը: «Պետեկամուտների կոմիտեն […]
19:23 01.08.2018
Ավարտվել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի տնօրենի և հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ 2017 թվականի օգոստոսի 21-ին Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել Արարատի մարզի դատախազին: Ըստ հաղորդման՝ […]
22:07 31.07.2018
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ, որի՝ առաջին վեց ամիսներին հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ: Դրանից 343 մլրդ 794 մլն 934 հազարը հավաքագրել են հարկային, մնացած մասը՝ մաքսային մարմինները: Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվում է հավաքագրել 1 […]
18:15 31.07.2018
Այսօր Ազատանում տեղի է ունեցել արևային ֆոտովոլտային կայան կառուցելու ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը։ Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության և Ազատան գյուղի ֆինանսավորմամբ: Փոխհամաձայնության փաստաթուղթ են ստորագրել Ճապոնայի դեսպանն ու «Եվրասիա» կազմակերպության նախագահը: 70 կիլովատտ հզորությամբ կայանը նախատեսվում է կառուցել գյուղի բարձրադիր հատվածում: Ուսումնասիրություններ են արել ու պարզել՝ այդ տարածքում արևն օրական […]
16:51 31.07.2018
Արարատյան արտեզյան ավազանից տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել էր միջինը 34.7 խմ/վրկ կամ 1մլրդ 94 մլն խմ/տարի, որն էլ իրավասու պետական մարմնի կողմից անսահմանափակ ժամանակահատվածի համար սահմանվել էր որպես օգտագործման՝ թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ: Սա պայմանավորված էր նրանով, որ այս ջրաքանակի օգտագործման դեպքում չի խախտվում Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշիռը: Այս […]
16:29 30.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկմանը, ասել է. «Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի […]
13:59 30.07.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված փոխանցումների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որոնցից տարանջատվում են ոչ առևտրային նպատակով իրականացրած փոխանցումները, տեղեկացնում են ԿԲ-ից: Ինչպես հատնում են ԿԲ-ից, սկսած 2004 թ.-ից՝ տվյալների հավաքագրումն իրականացվում է համադրելի մեթոդաբանությամբ, ինչն ապահովում […]
12:23 30.07.2018
Վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ն Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Օգոստոսի 1-ից սկսած՝ լոլիկի մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի […]
17:58 28.07.2018
ՌԴ Դաշնային խորհուրդը հուլիսի 28-ին գումարված լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել ավելացված արժեքի հարկը 18 տոկոսից 20 տոկոսի հասցնելու մասին օրենքի նածագծին: Դրանով նախատեսվում են նաև սոցիալական վճարների նոր սակագներ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։ Փոփոխություններ չեն լինի ԱԱՀ-ի մասով տրվող որոշ արտոնությունների մասով: Խոսքը սոցիալական նշանակության ապրանքների՝ պարենամթերքի, մանկական, մշակութային, կրթական ու բժշկական […]
21:00 27.07.2018
Հայաստանի նոր կառավարությունը երաշխավորելու է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնելու մեր տնտեսությունը ազատականացնելու, այն արտաքին ու ներքին ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Երաշխավորելու ենք ցանկացած ներդրման անվտանգությունը, ստեղծելու ենք բարձրորակ ենթակառուցվածքներ»,- ասել է ՀՀ […]
20:05 27.07.2018
2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել 12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով, մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով։ Հարկ […]
19:45 27.07.2018
Հյուսիս-հարավում ՊԵԿ-ը դեռ գործողություններ չի իրականացրել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում հայտնեց, որ իրենք դեռ տեղեկատվություն են մշակում: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հարկային-մաքսայինի աշխատակիցը բիզնես ունենալու իրավունք ունի, և այդ դեպքում նա արտոնություններ ստանում է, Անանյանը պատասխանեց, որ այդ սահմանը շատ նուրբ է: ՊԵԿ նախագահը նշեց, որ կա տեսակետ, համաձայն որի՝ մաքսայինի աշխատակցի՝ բիզնես ունենալու պարագայում կոռուպցիոն ռիսկերը […]
19:18 27.07.2018
«Մենք չենք ուզում, որ բիզնեսմենները հայտնվեն ճաղերի հետևում, մենք ուզում ենք ունենալ օրինապահ բիզնեսմեններ, որոնք հարկեր կվճարեն»,- «Հեռանկար»-ի տաղավարում այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ընդգծեց՝ եթե ամեն հարկային իրավախախտման արդյունքում բիզնեսմենին տանեն դատեն, ապա ուղղակի բիզնեսմենների պակաս կունենան և իրենց հարկային պլանները չեն կատարի: «Իրականում մենք կարծում ենք, որ եթե պետությանը պատճառված […]
17:23 27.07.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է ԵՏՄ հերբիցիդների շուկայում եվրոպական արտադրողների կողմից դեմպինգային միջոցների կիրառումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: «Դուք գիտեք, որ հանձնաժողովը Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հերբիցիդ արտադրողներից հայտարարություն է ստացել, որ եվրոպական որոշ խոշոր կազմակերպություններ դեմպինգ են իրականացնում այս շուկայում: Հետաքննությունը ցույց տվեց, որ մեր արտադրողների մտահոգությունն արդարացի է, իսկապես, նման բան կա»,- […]
17:13 27.07.2018
ԱԱԾ-ն սուպերմարկետներում խոշոր չափերի խախտումներ էր հայտնաբերել, իսկ ինչո՞ւ է դա արել ԱԱԾ-ն, ոչ թե ՊԵԿ-ը: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով այս հարցին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց. «Մեր կարծիքով՝ տարբերություն չկա. այն համակարգված թերությունը կամ չարաշահումը, որ կար, նաև ազգային անվտանգության խնդիր կարող էր լինել, որովհետև տվյալ գործունեության ոլորտում համակարգային խնդիրներ կան, այս դեպքում ԱԱԾ-ն էլ կարող […]
17:05 27.07.2018
Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է կատարում այն ընկերություններում կամ այն հարկ վճարողներին է ստուգում, որոնք ավտոմատացված համակարգով բնորոշվում են որպես «ռիսկային»: Այս մասին «Հեռանկար»-ի տաղավարում նշեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ընդգծեց՝ «ռիսկային» բնորոշման մեջ մարդկային գործոն չկա. մարդկային գործոնից ելնելով չեն որոշում ռիսկային հարկ վճարողներին: «Ավտոմատացված համակարգը տվյալ հարկ վճարողին բնորոշում է որպես […]
15:03 27.07.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է մաքսակետում խաղի կանոնների, կաշառք վերցնելու հնարավորությունների և այլնի մասին: Անդրադառնալով երեկ համացանցում տարածված դեպքին, երբ տղամարդը մաքսակետում կոտրում է իր բերած լվացքի մեքենան, քանի որ դրա մաքսազերծման համար գումար էին պահանջել, Անանյանը նշեց, որ մաքսակետում խաղի կանոնները հաճախ կարող են տարընթերցումների տեղիք տալ, նաև բարդ լինել ընկալման […]
12:26 27.07.2018
ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Քննարկումները վերաբերում են ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են նաև ՀՀ վարչապետին ներկայացվող […]
10:40 27.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում: «Երկու «պամպերս» էի բերում, ասացին՝ իրավունք չունես: Շպրտել եմ դեմքներին ու հետ եկել: Մինչև էս […]
23:41 26.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: «Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ […]
21:47 26.07.2018
Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում թույլ տված առերևույթ չափաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հուլիսի 26-ին որոշում է կայացվել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետին, նույն գործակալության 5 աշխատակիցներին ՀՀ քրեական […]
20:01 26.07.2018
Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ բնության մեջ հանդիպող անսովոր և տարօրինակ դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դեբեդ և Ախթալա գետեր լցվող կասկածելի գույնի ջրային զանգվածից, հայտնում է Eco News-ը: Օլեգ Դուլգարյանը, մասնավորապես, գրել է. «Հուլիսի 20-ին Դեբեդ գետի վտակ Ախթալա գետակն այսպիսի գույն ուներ Ախթալայի […]
17:52 26.07.2018
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
16:48 26.07.2018
CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ բիթքոինի արժեքը 20 բորսաներից ստացված տվյալների արդյունքում՝ նվազել է 1․07%-ով՝ հասնելով 8․21 հազար դոլարի, տեղեկացնում է РИА Новости-ն: Այլ վիրտուալ արժեքները տնտեսական շուկայում տարբեր դինամիկա են դրսևորել՝ Ethereum-ը նվազել է 0․05%-ով, Ripple-ը թանկացել է 1․11%-ով, իսկ Bitcoin Cash-ը՝ էժանացել 1․77%-ով: CoinMarketCap-ի տվյալներով՝ վիրտուալ արժեքների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 300․9 միլիարդ դոլար: […]
15:34 26.07.2018
Դիլիջանի ուսկենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքներով ՊԵԿ բացահայտած չարաշահումներն ընդհանուր առմամբ 2․3 միլիարդի գործարքների վերաբերյալ են: Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ: Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրություններն ուղարկվել են իրենց քննչական մարմնին, ապա մանրամասնեց՝ գնման ընթացակարգերի չպահպանման հետ կապված որոշակի ուսումնասիրության նյութեր […]