TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+22.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայկական նոր թղթադրամներն ուղարկվել են տպագրության

16:45 13.08.2018

Հայաստանի Կենտրոնական բանկը տպագրության է ուղարկել երրորդ սերնդի հայկական նոր կոմպոզիտային թղթադրամները։ Դրանք պատրաստ կլինեն և շրջանառության մեջ կդրվեն այս աշնանը։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նախորդ աշնանը, երբ հրապարակվեցին այս թղթադրամների էսքիզները, դրանք բուռն քննարկումներ առաջացրին համացանցում. շատերի կարծիքով՝ թղթադրամների դիզայնը խնդիրներ ունի։ ԿԲ-ից ShantNews.am-ին հայտնեցին, որ այդ քննարկումներից […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Իրանը մտադիր է էլէներգիա արտահանել ՌԴ

15:29 13.08.2018

Իրանն այս պահին բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (իրանցիների մոտ նույնպես տարածված են «յան» վերջավորությամբ ազգանունները)։ «Մենք հետևողականորեն աշխատում ենք եվրոպական էլեկտրական ցանցին Իրանի միանալու ծրագրի վրա»,- նշել է նախարարն ու բացատրել, որ դրա տարբերակներից […]

̰
Հայաստանը լքել է ոչ թե 1 մլն 22 հազար, այլ 682 հազար քաղաքացի. Հրանտ Բագրատյան

14:05 13.08.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արտագաղթի ծավալների մասին սոցցանցերում առկա քննարկումներին: «Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ՝ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1 022 հազ. մարդ։ Չի կարելի, առանց հասկանալու, նման թվեր հրապարակել։ 1989-1991 թթ. […]

̰
Ամուլսարի ճանապարհների շրջափակման դեմ բողոքող բնակիչները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ

09:32 13.08.2018

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք նաև հայտարարություն են տարածել լրատվամիջոցների համար, որում ասված է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի […]

̰
Մյուս տարի կունենանք գյուղտնտեսությունների ապահովագրության համակարգ․ Արարատ Միրզոյան

21:31 12.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝  աշխատելու են, որպեսզի արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։ Վստահ ենք, որ կառավարությունը չպետք […]

̰
Հովիկ Աբրահամյանի «Արտֆուդ»-ը՝ ֆինանսների նախարարության սև ցուցակում․ «Ժողովուրդ»

10:52 11.08.2018

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, ավելի քան երկու ամիս է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին։ Ասել է թե՝ «Արտֆուդ»-ը հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության սև ցուցակում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող […]

̰
Թուրքական լիրան  արժեզրկման  հերթական ռեկորդային անկումն է գրանցել

13:26 10.08.2018

Թուրքական լիրան կորցրել է ավելի քան 10% ԱՄՆ դոլարի նկատմամբ, գրում է Wall Street Journal-ը: Օրվա սկզբին մեկ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը կազմել է 6.21, ինչը Թուրքիայի արժույթի համար նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է: «Մի քանի օրվա ընթացքում համաշխարհային արտարժույթի շուկաները նկատում են թուրքական լիրայի կտրուկ անկում՝ արտահայտելով ավելի շուտ հետաքրքրություն, քան շահագրգռվածություն, ըստ երևույթին, […]

̰
Թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով նամակ եմ գրել ՀԲ-ին. Միրզոյան

23:50 09.08.2018

Գաղտնիք չէ, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային բանկի […]

̰
Կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են, ուրախ կլինենք ակտիվացնել տնտեսական կապերը․ Փաշինյանը՝ ԱՄԷ դեսպանին

22:57 09.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Վարչապետը կարևորել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:«Ուրախ ենք, որ Ձեր երկրի գործարար շրջանակներից հետաքրքրություն է ցուցաբերվում հայաստանյան շուկայի նկատմամբ: Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են և […]

̰
«Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տրամադրվեց

21:47 09.08.2018

ՀՀ կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 9-ի նիստում «Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տրամադրվեց: Նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի հետ աշխատանքային շրջափուլի մեջ են: Մինասյանը նշեց, որ «Բոնվառոն» ՍՊԸ-ն ցանկանում է ստանալ շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության,  լոգիստիկ ծառայությունների ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով, ապա մասնավորեցրեց՝ դա վերաբերում է […]

̰
Ռուբլին արժեզրկվել է ԱՄՆ-ի՝ նոր պատժամիջոցներից հետո

13:57 09.08.2018

Ռուսական ռուբլին արժեզրկվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին նոր պատժամիջոցներ նշանակելու որոշումից հետո, հաղորդում է Коммерсант-ը: Նշվում է, որ Մոսկվայի բորսայի բացման ժամանակ ռուբլու արժեքը նվազել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին դոլարի և եվրոյի արժեքը աճել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ գլխավոր դատախազությունը Սկրիպալների գործի հետ կապված նոր պատժամիջոցներ է նշանակել Ռուսաստանին: Ենթադրվում է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող […]

̰
Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ որևէ որոշում կայացնելիս 7 չափում է, 1 կտրում. Նիկոլ Փաշինյան

12:52 09.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ի նիստում անդրադարձավ բիզնես-ոլորտի ներկայացուցիչների շրջանում առկա որոշ մտահոգություններին և վարվող ներդրումային քաղաքականությանը: «Վերջին շրջանում կան ահազանգեր, կարծիքներ, որ մեր որոշ շեշտադրումներից տնտեսվարողները որոշակիորեն լարվում են: Խոսքն այն մասին է, որ մենք այս որոշումները մանրամասնորեն քննարկում ենք, խոսում ենք մոնիթորինգից: Ես կարծում եմ՝ հակառակը, մենք այս քննարկումներով դրական ուղերձ ենք […]

̰
ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում, տեղական ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում. «Ժողովուրդ»

09:18 09.08.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավական թանկ գներով։ Խոսքը և՛ մրգերի, և՛ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը լոլիկի դեպքում է. հիմա լոլիկի գինը գերազանցում է 300 […]

̰
Քննարկվել են Սևանի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները

23:07 08.08.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի նախաձեռնությամբ Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում հրավիրված հանդիպման ժամանակ քննարկվել են Սևան քաղաքի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, հրավիրյալները տարբեր տարիքի ու մասնագիտության, նախասիրությունների ու փորձառության տեր մարդիկ էին, որոնց միավորել էր իրենց քաղաքն ավելի լավ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: «Հանդիպումն անցավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի […]

̰
Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին

19:15 08.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի ապրիլի 10-ն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» hամաշխարհային […]

̰
Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ

18:18 08.08.2018

Օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո այսօր Shantnews-ի հետ զրույցում նշել է, որ իր համոզմամբ՝ իրադրությունը Վերին Լարսում կշարունակվի մինչև օգոստոսի վերջ: Նախարարի խոսքերով՝ Լարսում այսօր մեքենաների լուրջ կուտակում կա: Մոտ 3 կմ ձգվող լեռնային նեղ ճանապարհի վրա 550- 600 բեռնատար մեքենաներից բացի, […]

̰
Եվրոպայում շոգի պատճառով բանջարեղենի պակաս է զգացվում

23:28 07.08.2018

Եվրոպայում անոմալ ջերմությունը հանգեցրել է վերջին տասնամյակներում բանջարեղենի հետ կապված ամենամեծ խնդիրներին: Այս մասին հայտարարել է Միրգ և բանջարեղեն արտադրողների եվրոպական ասոցիացիան, հաղորդում է Euractive-ը: «Հուլիս ամսվա ընթացքում երկարատև շոգ և չոր եղանակով պայմանավորված՝ մայրցամաքի մեծ մասում կտրուկ նվազել է բանջարեղենի բերքատվությունը: Ներկա իրավիճակը բանջարաբույծների համար ամենալուրջն է վերջին 40 տարիների ընթացքում»,- ասված է ասոցիացիայի […]

̰
Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցունակ. Տիգրան Ավինյան

21:47 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ՓՄՁ-ների հետ կապված լուծումներ կլինեն, սակայն ոչ թե  ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում, այլ կլինեն կոնկրետ ոլորտային լուծումներ: «Պետք է հասկանալ՝ որտեղ ես դու մրցակցային, որտեղ կարող ես մրցել այլ երկրների հետ. եթե կա ոլորտ, որտեղ մրցունակ ես, պետք է դրան հնարավորինս աջակցել, մենք միանշանակ մրցունակ ենք տեխնոլոգիական արտադրության մեջ, արդի գյուղատնտեսության, […]

̰
Որոշ մթերքներ թանկացել են ջրի սակավության ու արտահանման ծավալների ավելացման պատճառով. փոխվարչապետ

21:14 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը հարց ուղղեցին՝ ի՞նչն է պատճառը, որ ամեն ինչ թանկանում է՝ գազարը, ձմերուկը, բենզինը, մինչդեռ էժանացել են միայն շաքարավազն ու բանանը: «Անկեղծ ասած՝ այս տվյալները վերջին երկու օրվա տվյալներ են, և պատճառներն ինձ համար դեռ պարզ չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության, նաև արտահանման մեծ […]

̰
Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում

16:56 07.08.2018

«Պաշտպանության նախարարության և ոստիկանության գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- այսպիսի հայտարարություն է այսօր արել վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը, որը ներկայացրել է իր ղեկավարած «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի՝ այդ ոլորտում վերջին մի քանի տարում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ Մանուկյանի՝ գնումների մեծ մասը կատարվում են տարվա սկզբին և վերջին: Առաջին դեպքում դա պայմանավորված է […]

̰
Արդեն իսկ պետբյուջե է վերադարձվել մի քանի տասնյակ միլիոն դոլար. Տիգրան Ավինյան

16:36 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ այս պահին բյուջետային քննարկումներ են, սակայն աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ այս պահի դրությամբ պատկերը դրական է, և եթե միտումն այս կերպ շարունակվի, կարծում է՝ մոտ ապագայում կարող են քննարկել նաև այդ հարցը: Փոխվարչապետը, անդրադառնալով բյուջե […]

̰
Նաիրիտցիներին այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ. Արարատ Միրզոյան

14:34 07.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրել  է, որ նաիրիտցիներին արդեն իսկ 5 ամսվա աշխատավարձ է վճարվել: «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Նաիրիտ»-ի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ շուրջ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ […]

̰
Գնաճի վերաբերյալ հայտարարություններն ապատեղեկատվություն են. ՏՄՊՊՀ

11:00 07.08.2018

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ […]

̰
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 20,4%-ով

07:22 07.08.2018

Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան աճը 2018 թվականի I կիսամյակում դանդաղել է 19,9%-ով, նախորդ տարվա 23,7%-ի համեմատ՝ կազմելով 885,8 մլն դոլար: Առաջնությունը պատկանում է Ռուսաստանին, ընդ որում, ոչ միայն այս ցուցանիշով, այլև արտահանման և ներմուծման ծավալներով, որոնք համապատասխանաբար կազմել են`281,2 մլն դոլար և 604,6 մլն դոլար, ընդ որում, ներմուծումը դանդաղել է 22,3%-ից մինչև 16,6%, իսկ արտահանումն արագացել […]

̰
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի

18:42 06.08.2018

Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման ֆոնին:

̰
Արծվիկ Մինասյանը Սիրիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

23:35 03.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մուհամմադ  Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արծվիկ Մինասյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել երկու բարեկամ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, նշել, որ […]

̰
Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ զբոսաշրջության աճի տեմպը նվազել է

17:47 03.08.2018

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 685 հազար 971 զբոսաշրջիկ: Եթե այս տվյալը համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, ապա ակնհայտ է, որ այն աճել է: 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելել է 622 հազար 381 զբոսաշրջիկ: Եթե թվերի համեմատությունը դիտարկենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա կստացվի, որ այս տարվա ցուցանիշը 10.2%-ով […]

̰
Արծվիկ Մինասյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները

17:40 03.08.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։ Դեսպան Էրլունը, ողջունելով տնտեսության ոլորտում Արծվիկ Մինասյանի շարունակական գործունեությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող ծրագրերին։ Զրուցակիցները նշել […]

̰
Չինաստանը կշարունակի օգտվել իրանական նավթից՝ անտեսելով ԱՄՆ-ի պահանջը

17:30 03.08.2018

Bloomberg գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին՝ Իրանից այլևս նավթ չգնելու հարցում: «ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից»,- մանրամասնում է գործակալությունը: Թեև Չինաստանը իրանական վառելիքից հրաժարվելու համաձայնություն չի տվել, սակայն, ըստ հաղորդագրության, վերջինս Միացյալ Նահանգներին խոստացել է չավելացնել գնման ծավալները: Գործակալության […]

̰
ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը վնասում է հենց իրեն. Չինաստանի ԱԳՆ

14:31 03.08.2018

ԱՄՆ-ի առևտրային պատերազմների սրման քաղաքականությունը վնասում է հենց Վաշինգտոնին: Այս մասին պաշտոնական  հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ռուսական ТАСС  լրատվական գործակալությունը: «Նման գործողությունները ոչ միայն չեն արդարացնում նրանց վրա դրված հույսերը, այլև իրենք կարող են քաղել իրենց արարքի պտուղները: Պատմական առաջընթացի տեսանկյունից սա սխալ քայլ է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]

̰
BACK_TO_TOP