15:52 18.12.2019
Թուրքիայում Քոնիայի հանրապետական դատախազությունը քաղաքապետարանին պատկանող գովազդային վահանակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառների գործով որոշում է կայացրել փակել վարույթը:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Մարդու իրավունքների կազմակերպության ռասիզմի և անջատողականության դեմ պայքարի հանձնաժողովը հայց էր ներկայացրել Քոնիայի քաղաքապետ Ուղուր Իբրահիմ Ալթայի, պաստառների հեղինակ «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» դեմ` «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու» բողոքով:
Քոնիայի հանրապետական դատախազությունը, սակայն, հայտարարել է, որ ավարտվել է հետաքննությունը և որևէ հանցակազմ չի հայտնաբերվել:
Մինչդեռ, Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակների վրա փակցված պաստառներում գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնյաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն նա նրանցից մեկն է»:
12:20 09.08.2025
Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումըԹուրքիայի իշխանությունները ողջունել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը, որը ստորագրվել է նախօրեին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ «Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս հնարավորությունն իրացնելու ջանքերում», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է […] ...
12:10 09.08.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: ...
12:02 09.08.2025
Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ․ հայտարարությունԻրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես կայունությանն ուղղված կարևոր քայլ: Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության X ցանցում հրապարակված գրառման մեջ: Նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կապ […] ...
11:50 09.08.2025
Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցությանՎլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում բնակավայրերի հարցերը կլուծվեն առանց Կիևի մասնակցության։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ Սա շատ հեռու է մեր հողի վրա տեղի ունեցող այս պատերազմից, որը դեռևս չի կարող ավարտվել առանց մեզ, առանց Ուկրաինայի։ Ուկրաինան պատրաստ […] ...
11:40 09.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնումՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Օգոստոսի 7-ին Ճամբարակ քաղաքի 48-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է ներկայացել «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի փամփուշտներ, փամփշտատուփ, գնդացրի 5 փամփուշտ և «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով։ Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում […] ...